Գլխավոր տեղեկություն
Номер
N 308
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.05.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.1996
Дата вступления в силу
26.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1996 թ. N 308

 

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության կառավարման կառուցվածքային բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկության «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» դուստր ձեռնարկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել Հայաստանի Հանրապետության էներգետկայի նախարարության «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» պետական ձեռնարկության.

բ) 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել ձեռնարկության կանոնադրությունը:

2. Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության մնացորդային ծավալների ճշտման և կառույցի շինարարության ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի որոշման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (նախագահի տեղակալ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Է. Աճեմյան - ՀՀ վարչապետի օգնական
Ս. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետ
Ս. Երիցյան - ՀՀ էներգետիկայի նախարարության վարչության պետ
Ֆ. Թադևոսյան - ՀՀ էներգետիկայի նախարարության վարչության պետ
Ռ. Բորգան - Hill ընկերության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար

 

3. Հանձնաժողովին` նշված աշխատանքներն ավարտել մինչև 1996 թվականի հուլիսի 15-ը և ամփոփ արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1996 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1996 թվականի պետական բյուջեով նախատեսված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության և դրան համապատասխան ֆինանսավորման ժամկետացանկերը` ապահովելով դրանց կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ