Գլխավոր տեղեկություն
Номер
N 598
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (19.12.1997-11.02.1998)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.1997
Дата вступления в силу
19.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 1997 թվականի N 598

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 28-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 111 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհուրդ հետևյալ կազմով`

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության

երիտասարդության հարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար):

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջգերատեսչական խորհրդի մշակած` երիտասարդության շրջանում կատարվող աշխատանքների, այդ բնագավառում պետական քաղաքականության իրականացման, երիտասարդության միջազգային համագործակցության ապահովման համալիր ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզպետարանի աշխատողների հաստատված թվի սահմաններում նախատեսել երիտասարդության հարցերով մասնագետի հաստիք:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2000, N 734 07.11.2000, N 598
14.12.1998, N 798 14.12.1998, N 598
11.02.1998, թիվ 92 11.02.1998, N 598
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան