«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 659-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր սեփականությունը հանդիսացող` Երևանի Ալիխանյան եղբայրների N 12 հասցեում գտնվող` 1363.4 քառ. մետր տարածք զբաղեցնող մսուր-մանկապարտեզային համալիրը (այսուհետ` գույք) օտարել «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 152.5 մլն դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի
25-ի «Գույք օտարելու մասին» N 1050-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|