Գլխավոր տեղեկություն
Номер
N 221-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.352
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2005
Дата вступления в силу
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2005 թվականի N 221-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի մարտին կայանալիք` Սյունիքի մարզի Չափնիի գյուղական, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային և Խաշթառակի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 565890 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 11
Երևան

          

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 3-ի N 221-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՓՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

___________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

___________________________________________________________________


1.


Աշխատանքի վարձատրության ֆոնդ


30000

 
այդ թվում`
 
 
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ


30000


2.


Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ


15000


3.


Տրանսպորտի ծառայության վճարներ


5000


4.


Կապի ծառայության վճարներ


1000


5.


Գրասենյակային ծախսեր


3000

  _______________________________________________________________
 


ընդամենը


54000


9 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(9 x 54000)
486000
 
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(15217 ընտրող +15217 x 0,05) x 5 դրամ


79890

  _______________________________________________________________
 


Ընդամենը


565890


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան