Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.476
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2005
Дата вступления в силу
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 392-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի
N 147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» N 147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիազորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին տնօրինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրացված)` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում` ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով».

բ) որոշման 4-րդ կետը «հողամասերի» բառից առաջ լրացնել «սույն որոշման 3-րդ կետում նշված սեփականության իրավունքի գրանցումից հետո դադարում են հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գույքային իրավունքները, իսկ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 4
Երևան