Գլխավոր տեղեկություն
Номер
N 529-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.20/30(402) Հոդ.583
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2005
Дата вступления в силу
21.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 529-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգում`

ա) 2-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կամ օրենքի հիման վրա հիմնարկի անվամբ բանկային հաշիվ (այսուհետ` արտաբյուջետային հաշիվ) բացվում է միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում և միայն այն դեպքում, եթե առկա է արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ օրենքով ուղղակիորեն նախատեսվում է հիմնարկի անվամբ բանկային հաշվի բացում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, ներկայացուցչությունների, ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեության ապահովման նպատակով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների (շրջիկ դեսպանություններ) կարող են բանկային հաշիվներ բացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկում».

բ) 26, 28, 29, 30, 31, 32, 35, 36, 37, 38, 43, 44 և 66-րդ կետերում «ՏԳԲ» բառն ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանում» բառերով.

գ) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական հիմնարկների, նման ծառայությունների գծով առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև նախարարության սահմանած ձևով վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու։ Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան։ Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչին».

դ) 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 351-րդ կետով.

«351. Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարման համար բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում նախարարության սահմանած ձևով վճարման հանձնարարագիր և բյուջետային պարտքի առաջացման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված, համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթեր».

ե) 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 391, 392 և 393-րդ կետերով.

«391. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գանձապետական հաշիվներից բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ հանդիսացող պետական հիմնարկների անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկերում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և օրենքների հիման վրա բացված հաշիվներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և այդ հիմնարկների նախահաշիվներով հաստատված գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանի կողմից` համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց միջգանձապետական փոխանցագիրը և ծախսերը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու:

392. Սույն որոշման 391-րդ կետում նշված վճարումների նկատմամբ գանձապետարանը չի իրականացնում նախնական հսկողություն և սույն որոշման 391-րդ կետում նշված պետական հիմնարկներն իրենց բանկային հաշիվներին փոխանցված գումարները տնօրինում են իրենց նախահաշիվներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ գումարների ծախսման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան: Սույն որոշման 391-րդ կետին համապատասխան փոխանցված գումարների շրջանակներում պետական հիմնարկների բանկային հաշիվներից վճարումները կատարվում են այդ հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնված ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով, ընդ որում, վճարման ժամանակացույցները, պայմանագրերից քաղվածքները և ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հիմնարկների կողմից հաստատվում են ինքնուրույն` առանց գանձապետարանի հետ լրացուցիչ համաձայնեցման և պահվում են այդ հիմնարկներում` որպես հիմք:

393. Պետական հիմնարկները, սույն որոշման 392-րդ կետին համապատասխան ծախսված գումարների վերաբերյալ պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով կազմում և իրենց վերադաս պետական կառավարման մարմիններ են ներկայացնում հաշվետվություններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

 Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 7
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան