Գլխավոր տեղեկություն
Номер
N 444-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.516
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2005
Дата вступления в силу
14.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 444-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 520 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «հարկային պարտավորության» բառերից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության» բառերով,

բ) որոշման 2-րդ կետում «պետական եկամուտների նախարարի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով,

գ) որոշմամբ հաստատված կարգի`

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կանոնակարգվում է՝

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը` 500.0 հազ. դրամ և ավելի,

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան չկատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափը 500.0 հազ. դրամ և ավելի կազմելու դեպքերում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի (ապահովադրի) (այսուհետ՝ հարկ վճարող) հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններին (այսուհետ՝ հարկային պարտավորություն) համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը»,

2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան» բառերը, իսկ «մեկ միլիոն» բառերը փոխարինել «500.0 հազ.» բառերով,

3-րդ կետում «պետական եկամուտների նախարարը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 4
Երևան