Գլխավոր տեղեկություն
Номер
N 1067-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2005-10.07.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.1003
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.08.2005
Дата вступления в силу
18.08.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

                4 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1067-Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին և 9.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել` 

ա) հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի,

բ) հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 28-ի N 1067-Ն որոշման

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

NN ը/կ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ
I.

ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

 
1.

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

 

 
ա)

վերականգնողական բուժում ամբուլատոր պայմաններում

պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններ (պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ)

բ)

վերականգնողական բուժում ստացիոնար պայմաններում


2.

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

 

 
ա)

վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզավորման նախապատրաստում

պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններ (հիվանդանոցներ)

բ)

շտկողական վիրահատություններ


3.

 

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

 
ա)

վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզներ

պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ

բ)

կրծքագեղձի պրոթեզ

գ)

օրթեզներ

դ)

տուտորներ

ե)

ռեկլինատորներ

զ)

սեղմիրաններ

է)

աղեկապեր

ը) թ)

կոշիկներ` պրոթեզի և օրթոպեդիկ ծայրատի ձեռնոց կամ գուլպա

ժ)

վերականգնողական պարագաների վերանորոգում

 
ի)

ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների)

պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ

4.

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

 
ա)

ձեռնափայտ

պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

բ)

հենակ

գ)

քայլակ

դ)

սուպինատոր

ե)

լսողական սարքեր

զ)

հաշմանդամի սայլակ

է)

փոքր տրամաչափի սայլակ


II.

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության  բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն»  գործակալություն

1.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 
2.

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ա) հիմնական կրթություն  
բ) միջնակարգ կրթություն  
գ) հատուկ ընդհանուր կրթություն  
դ) միջին մասնագիտական կրթություն  
ե) բարձրագույն  կրթություն  
զ) մասնագիտական վերապատրաստում

«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն

3.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն

IV.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

 
 

ՍՈՑԻԱԼ-ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ

 

 
ա) սոցիալ-իրավական խորհրդատվություն և տեղեկատվությամբ ապահովում

սոցիալական պաշտպանության մարմիններ

բ) սուրդոթարգմանությամբ  ապահովում

պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստառադիոընկերություններ

գ) հատուկ տառատեսակներով գրքերի (խոսող գրքեր) տրամադրում, ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարություն

դ) վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում

Պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության  բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 28-ի N 1067-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետության կողմից երաշխավորված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցառումների ցանկ է։

2. Հաշմանդամների վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական վերականգնումը, մասնագիտական վերականգնումը և սոցիալական վերականգնումը։

3. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրում ընդգրկված վերականգնման միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում պետական պատվեր իրականացնող առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունները։

4. Վերականգնման տեսակների և միջոցառումների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

5. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն իրականացվում է հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրով հաշմանդամների համար նախատեսված միջոցառումների իրագործմամբ և հաշմանդամների համար ունի երաշխավորական բնույթ։

6. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։

7. Վերականգնողական միջոցառումների իրագործման վերջնական որոշումը վերապահվում է հաշմանդամին։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.2008, N 644-Ն 10.07.2008, N 1067-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան