«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` ՄԻՆՉԵՎ 35 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 48 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկարացված` մինչև 35 օր տևողությամբ (բացառիկ դեպքերում` մինչև 48 օր տևողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` ՄԻՆՉԵՎ 35 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 48 ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
NN ը/կ |
Կազմակերպությունները |
Օրացուցային օր |
Կազմակերպություններում |
1 | 2 | 3 | 4 |
1. |
Ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ |
35 |
ղեկավարներ, նրանց տեղակալներ, ստորաբաժանումների ղեկավարներ |
2. |
Հանրակրթական ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ |
48 | դասավանդողներ (ուսուցիչ-դաստիարակներ), հոգեբաններ, արատաբաններ, զինվորական ղեկավարներ (զինղեկներ) և երեխաների խնամքի աշխատողներ
նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ (դասավանդողներ, երեխաների խնամքի աշխատողներ). |
3. |
Հանրակրթական հաստատություններ` երեխաների լրացուցիչ ուսման համար, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ |
35 |
դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների |
4. |
Միջին և նախնական մասնագիտական հաստատություններ (քոլեջ, վարժարան, կրթահամալիր, արհեստագործական ուսումնարան) |
48 |
դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների |
5. |
Արտադրական հիգիենայի, ճառագայթային հիգիենայի, կոմունալ հիգիենայի բաժանմունքներ և բաժիններ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
6. |
Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական կազմակերպություններ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
7. |
Ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժիններ, բաժանմունքներ, կաբինետներ |
48 |
բժիշկներ, բժիշկ-ֆիզիկոսներ, ճարտարագետներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
8. |
Մաշկավեներաբանական հիվանդանոցներ, բաժանմունքներ, կաբինետներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
9. |
Տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային հիվանդանոցներ, դիսպանսերներ, կաբինետներ, առողջարաններ |
48 |
բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
10. |
Հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժանմունքներ, կաբինետներ |
48 |
բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
11. |
Բարիովիրահատարաններ |
35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
12. |
Դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
13. |
Ախտաբանաանատոմիական կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
14. |
Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կաբինետներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
15. |
Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հիվանդասենյակներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
16. |
Թարախային բարդությունների համար նախատեսված բաժանմունքներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
17. |
Լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ, կլինիկական, սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական) |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ, անձնակազմ միջին բժշկական |
18. |
Քիմիաթերապևտիկ, լազերային, համակարգչային բաժանմունքներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
19. |
Ստորգետնյա առողջապահական կազմակերպություններ, հանքաբուժարաններ, բաժանմունքներ, կաբինետներ |
35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
20. |
Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (անդամալուծություն, կաթված, խուլ-համրություն, տեսողական և խոսակցական ֆունկցիայի խանգարում) ունեցողների հիվանդանոցներ, բաժանմունքներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
21. | Հոգեկան և տարափոխիկ հիվանդների շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովող բրիգադներ | 35 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ, սանիտարի պարտականությամբ վարորդներ |
22. |
Հոգեբուժական (հոգենյարդաբանական) բուժկանխարգելիչ կազմակերպություններ |
35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
23. | Հոգեկան հիվանդների համար գիշերօթիկ տներ, մտավոր թերզարգացած երեխաների համար սոցիալական ապահովության համակարգի գիշերօթիկ տներ | 48 | բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
24. | Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպություններ, բաժանմունքներ | 35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
25. | Սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) կազմակերպություններ, բաժանմունքներ | 35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
26. | ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կազմակերպություններ, հիվանդանոցներ, բաժանմունքներ, լաբորատորիաներ | 35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
27. | Տարափոխիկ հիվանդությունների բաժանմունքներ, կաբինետներ | 35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
28. | Նարկոլոգիական կազմակերպություններ | 35 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|