Գլխավոր տեղեկություն
Номер
N 390-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2005-17.06.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.474
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2005
Дата вступления в силу
21.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.06.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 390-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը համաձայն NN 1 և 1ա հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Մեծամորի քաղաքային համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Մեծամորի քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 6
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 390-Ն որոշման


Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 1ա
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 390-Ն որոշման


ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեծամոր քաղաքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արմավիրից 7 կմ է:

Մեծամոր քաղաքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակնալիճ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով Կուղբաբուծական տնտեսությանը, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով Տարոնիկ համայնքի II հատվածին, հարավից «Դ»-«Ե» հատվածով Կարպալճային տնտեսությանը, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով Մրգաշատ համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով Մայիսյան համայնքին:

ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔ-ԱԿՆԱԼԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Մեծամոր քաղաքի, Ակնալիճ և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը Սևջուր ջրանցքով անցնում է դեպի հյուսիս-արևելք 395.22 մ հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, այդտեղից դաշտային ճանապարհով թեքվում է հարավ 576.54 մ հասնում է թիվ 5 շրջադարձային կետին: Նույն դաշտային ճանապարհով թեքվում է արևելք 1422.56 մ հասնում է թիվ 11 շրջադարձային կետին, թեքվում դեպի հարավ 610.63 մ հասնում է Երևան-Արմավիր հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհին, նույն ճանապարհով թեքվում արևելք, հասնում Մեծամոր քաղաքի, Ակնալիճ համայնքի և կուղբաբուծական տնտեսության տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 3877.54 մ է:

ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔ-ԿՈՒՂԲԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏ. ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Մեծամոր քաղաքի, Ակնալիճ համայնքի և Կուղբաբուծական տնտեսության տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից, սահմանագիծը Ակնալիճ-Զարթոնք ճանապարհով իջնում է հարավ-արևելք 831.36 մ հասնում է թիվ 3 շրջադարձային կետին, այնուհետև Սևջուր ջրանցքով շարունակվում դեպի հարավ-արևմուտք 84.92 մ միանում է Մեծամոր քաղաքի, Տարոնիկ համայնքի II հատվածի և կուղբաբուծական տնտեսության տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 919.09 մ է:

ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔ-ՏԱՐՈՆԻԿ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Մեծամոր քաղաքի, Տարոնիկ համայնքի II հատվածի և Կարպալճային տնտեսության տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից, որը գտնվում է Սևջուր ջրանցքի ափին, սահմանագիծը Սևջուր ջրանցքով անցնում է դեպի հյուսիս-արևելք, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք և միանում է Մեծամոր քաղաքի, Տարոնիկ համայնքի II հատվածի և Կուղբաբուծական տնտեսության տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1347.13 մ է:

ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔ-ԿԱՐՊԱԼՃԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Մեծամոր քաղաքի, Մրգաշատ համայնքի և Կարպալճային տնտեսության տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից, սահմանագիծը սելավատարով անցնում է հարավ-արևելք 644.12 մ հասնում է թիվ 3 շրջադարձային կետը, այնուհետև անցնում է ատոմակայանի կեղտաջրերի զտիչ կայանով 128.55 մ հասնում թիվ 5 շրջադարձային կետը, ապա աղուտ հողերով անցնում 1964.81 մ դեպի հարավ-արևելք միանում է թիվ 7 շրջադարձային կետին, այդտեղից դաշտային ճանապարհով անցնում է 123.39 մ դեպի հարավ միանում է Մեծամոր քաղաքի, Տարոնիկ համայնքի II հատվածի և Կարպալճային տնտեսության տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետ:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2860.87 մ է:

ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔ-ՄՐԳԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Մեծամոր քաղաքի, Մրգաշատ և Մայիսյան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, միանում է Մեծամոր քաղաքի, Մրգաշատ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 315.09 մ է:

ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔ-ՄԱՅԻՍՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Մայիսյան, Ակնալիճ համայնքների և Մեծամոր քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է Սևջուր ջրանցքով դեպի արևմուտք, հասնում մինչև սելավատարը, այնուհետև սելավատարով իջնում դեպի հարավ, որից հետո հարավ-արևմուտք հասնում մինչև Մայիսյան, Մրգաշատ համայնքների և Մեծամոր քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին, որը գտնվում է Արմավիր-Երևան մայրուղու եզրին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2273.74 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2010, N 681-Ն 17.06.2010, N 390-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան