«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1428-Ն
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 10 |
Հավելված | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրերն իրականացնում են մարզական ուղղվածությամբ արտադպրոցական ուսումնական հաստատությունները` մանկապատանեկան մարզադպրոցները, մանկապատանեկան մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները և օլիմպիական հերթափոխի ուսումնարանները (այսուհետ՝ մարզական կազմակերպություններ):
2. Մարզական կազմակերպություններում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և գործում ամբողջ տարվա ընթացքում՝ ապահովելով ուսումնական ծրագրերով 51-52 շաբաթվա համար նախատեսված շուրջամյա պարապմունքները: Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցական արձակուրդների ժամանակ մարզական ուսումնական ծրագրերն իրականացվում են մարզական ճամբարներում: 3. Մարզական կազմակերպությունների ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունն է`
4. Ֆիզիկական արատ և բժշկական հակացուցում չունեցող մանուկներին ու պատանիներին մարզադպրոց ընդունվելու և ընտրած մարզաձևերով մարզվելու համար ապահովվում են հավասար և բարենպաստ պայմաններ: 5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն` ըստ մարզաձևերի պետք է լինի`
6. Այն մարզիկները, որոնց 18 տարին չի լրացել և որոնք չեն իրացրել նախապատրաստական փուլի ծրագրերը, չեն անցել ամենամյա ատեստավորումը, շարունակում են մարզումները` նախապատրաստական խմբերի համար նախատեսված ծանրաբեռնվածությամբ: 7. Մարզական կազմակերպություններում մանուկների և պատանիների հետ ուսումնամարզական ծրագրերն իրականացնում և պարապմունքներն անցկացնում են մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները, իսկ նրանց բժշկական և սանիտարահիգիենիկ հսկողությունն իրականացնում են մարզական բժիշկը և բուժքույրը: 8. Մարզական բժիշկները` ա) իրականացնում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով պարապողների նկատմամբ բժշկական հսկողություն. բ) անցկացնում են պարապողների ընթացիկ և փուլային բժշկական հետազոտում, բարձրակարգ մարզիկների դեպքում` նաև խորացված բժշկական հետազոտում (տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ). գ) անցկացնում են բուժական միջոցառումներ պարապողների աշխատունակության վերականգնման համար, կազմակերպում մրցումների կամ մարզումների ընթացքում ստացված վնասվածքների բուժումը. դ) իրականացնում են մարզական միջոցառումների, ուսումնամարզական հավաքների, մրցումների և ուսումնամարզական պարապմունքների նկատմամբ բժշկական հսկողությունը. ե) գնահատում են մարզիկների մարդաչափական (անտրոպոմետրիկ) չափանիշները և ֆունկցիոնալ վիճակի մակարդակը, հրահանգներ տալիս մարզման բեռնվածության ծավալների շտկման վերաբերյալ: 9. Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ մարզական կառույցների չափերը պետք է լինեն`
10. Մարզակառույցի միաժամանակյա թողունակությունը կախված է պարապողների մարզական որակավորման մակարդակից և սպորտով զբաղվելու ժամանակահատվածից, ինչպես նաև մարզաձևերի առանձնահատկություններից: 11. Մասնագիտացված մարզակառույցներում տվյալ մարզաձևի մարզագույքից միաժամանակ օգտվող մարզիկների թիվը պետք է լինի`
12. Մարզակառույցներում տեխնիկայի անվտանգության միջոցները նպատակաուղղված են՝ ա) ուսումնամարզական պարապմունքների և մրցումների անցկացման անվտանգության ապահովմանը, բ) անվտանգության գոտիների որոշմանը, գ) մարզական սարքավորումների, բոլոր տեսակի էլեկտրասարքավորումների և գործիքների օգտագործման կանոնների պահպանմանը: 13. Մարզակառույցների սանիտարական վերահսկումը ներառում է՝ ա) մարզակառույցների տարածքի և շրջապատող միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակի ուսումնասիրությունը, բ) միկրոկլիմայի, օդի աղտոտման, ջերմային ռեժիմի պահպանման, օդափոխության արդյունավետության, բնական և արհեստական լուսավորության որոշմանը, գ) լողավազանների ջրի սանիտարամանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությանը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|