Գլխավոր տեղեկություն
Номер
N 08003
Տիպ
Կարգ
Тип
Ինկորպորացիա (06.05.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Принят
Ֆինանսների նախարարություն
Дата принятия
06.05.1994
Дата подписания
06.05.1994
Дата вступления в силу
06.05.1994

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


6 մայիսի 1994 թ.
N 08003

  ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


6 մայիսի 1994 թ.
N 10-6-7
  ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

6 մայիսի 1994 թ.
N 01362/3-2զ
  ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ
և ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

6 մայիսի 1994 թ.

 

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 30-ի «Ձեռնարկությունների, կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից նավթամթերքների ներմուծման և առևտրագնման գործունեության իրականացման ու բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման մասին» թ.139 որոշման համաձայն 1994 թ. ապրիլի 1-ից դադարեցվել է ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից հաստատագրված վճար գանձելը, և նրանց հարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն: Սկսած 1994 թ. մայիսի 15-ից նրանց վրա պարտադիր տարածվում է նաև «Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների եկամուտների հաշվառման վերահսկման կարգ»-ը:

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների մոտ ծախսերը կամ եկամուտները հիմնավորող փաստաթղթերի բացակայության հետևանքով շահույթի ուղղակի որոշման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է ելնելով ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետ կապված ՀՀ կառավարության առաջարկությունները հաստատելու մասին» որոշմամբ սահմանված 30% շահութաբերության նորմայից (կիրարկման կարգը սահմանված է ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 19.05.93 թ.):

Ֆիզիկական անձանց կողմից եկամուտների որոշման անհնարինության ժամանակ պետք է ղեկավարվել ՀՀ Կառավարության 1993 թ. մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» թիվ 253 որոշմամբ սահմանված նորմաներով (կիրարկման կարգը սահմանված է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 1993 թ. օգոստոսի 20-ին հաստատված «Գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների կիրառման մասին» համատեղ ցուցումով):

Հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում համանման հաշվարկային եղանակով որոշվում է նաև ավելացված արժեքի հարկի հարկվող շրջանառությունը:

Այն դեպքում, երբ փաստաթղթերով չեն հիմնավորվում առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից նավթամթերքների ինչպես ձեռք բերման, այնպես էլ վաճառքի գները, ապա որպես վաճառքի հաշվարկային գին ընդունվում է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կողմից ըստ տարածաշրջանների կատարված ուսումնասիրությունների հիման վրա որոշված գների մակարդակը:

Նշված գների վերաբերյալ տեղեկությունները 10-օրյա կտրվածքով սկսած ս.թ. մայիսի 1-ից ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից ներկայացվում են համապատասխան տարածաշրջանի հարկային մարմիններին, իսկ հանրապետության մասշտաբով կազմված ամփոփ տվյալները (ըստ շրջանների) վարչության կողմից նույն ժամկետներում ներկայացվում են ՀՀ հարկային պետական տեսչությանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան