«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2005 թվականի N 304-Ն
ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 և 67-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
ա) առաջարկել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) իր կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող սովորական անվանական 5043 բաժնետոմսերը, որոնք կազմում են ընկերության կանոնադրական կապիտալի 48,67 տոկոսը, գնել` Հայաստանի Հանրապետությանը վճարելով իրեն պատկանող վարչական շենքի (Տիգրան Մեծի 4) 9238 քառ. մետր ընդհանուր տարածքից 4600 քառ. մետր տարածքով (այսուհետ՝ գույք).
բ) ձեռնարկել միջոցներ` օրենքով սահմանված կարգով` 45-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գործողությունները կատարելու, ձեռք բերված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելու և գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը փոխանցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|