Գլխավոր տեղեկություն
Номер
N 1480-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.1194
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2005
Дата вступления в силу
15.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1480-Ն

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սեզոնային աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
      վարչապետ
             
Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 14
            Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1480-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ


1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային
ուղիների ձյունամաքրման աշխատանքներ. 

2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ.

3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ`

ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում,

բ) ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում,

գ) օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում,

դ) սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում.

4. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում. 

5. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ.

6. Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում` շաքարի արտադրության ժամանակաշրջանում.

7. Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ.

8. Գյուղատնտեսական աշխատանքներ` ներառյալ`

ա) նախացանքային աշխատանքները,

բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքները,

գ) բերքահավաքի աշխատանքները,

դ) հետբերքահավաքի աշխատանքները,

ե) գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը,

զ) մատղաշի կերակրումը և խնամքը` մինչև 4 ամսական հասակը ներառյալ,

է) գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը,

ը) խուզի կազմակերպումը.

9. Տորֆային աշխատանքներ` ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները.

10. Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ.

11. Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ. 

12. Յոդի արդյունաբերության մեջ` լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ.

13. Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ.

14. Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ.

15. Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ.

16. Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ).

17. Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ.

18. Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ.

19. Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ.

20. Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ)։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան