Գլխավոր տեղեկություն
Номер
N 341-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2005-30.05.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.448
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Дата вступления в силу
21.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 341-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7‑րդ  հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքներին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և միանվագ դրամական օգնություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) կենսաթոշակ նշանակելու համար համապատասխան մարմնի կողմից տրվող տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 31
Երևան

             

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 341-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ


1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների (այսուհետ` պաշտոնատար անձ) կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքներին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու և միանվագ դրամական օգնություն տալու կարգը:

2. Կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն իր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի այն ստորաբաժանում, որը գտնվում է զոհված կամ հաշմանդամ ճանաչված պաշտոնատար անձի հաշվառման վայրում:

3. Կենսաթոշակը նշանակվում է՝

ա) կերակրողին կորցնելու դեպքում` կերակրողի մահվան օրվանից, եթե դիմումը տրվել է պաշտոնատար անձի մահվան օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում,

բ) հաշմանդամության դեպքում` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման մասին դիմումը տրվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

4. Հաշմանդամության կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում 3 ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայանալու և այդ ժամանակահատվածում հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կասեցման օրվանից:

Վերափորձաքննությամբ վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակահատվածի համար վճարվում է նախկին չափով:

5. Սույն կարգով նշանակված կենսաթոշակի վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Կենսաթոշակ նշանակելուն (վերահաշվարկելուն), կենսաթոշակի տեսակը փոխելուն, կենսաթոշակի բաժինն առանձնացնելուն, կենսաթոշակ վճարելուն, կենսաթոշակի գործերը հաշվառելուն և վարելուն առնչվող հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 793-Ն որոշմամբ հաստատված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի համաձայն:

7. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող` զոհված պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է զոհված պաշտոնատար անձի աշխատանքի վայրի աշխատակազմ:

8. Զոհված պաշտոնատար անձի ընտանիքին միանվագ դրամական օգնություն վճարվում է, եթե այն ստանալու համար զոհված պաշտոնատար անձի ընտանիքի անդամը դիմել է պաշտոնատար անձի մահվան օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում:

Միանվագ դրամական օգնությունը զոհված պաշտոնատար անձի ամուսնուն կամ 16 տարեկան դարձած երեխային, կամ ծնողին վճարվում է` անկախ դիմողի հաշվառման վայրից, իսկ չափահաս զավակին կամ ընտանիքի այլ անդամին` պաշտոնատար անձի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում հաշվառված լինելու դեպքում:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 341-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և միանվագ դրամական օգնություն տալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1) միանվագ դրամական օգնություն տալու համար`

ա) դիմում,

բ) անձնագիրը, սոցիալական ապահովության քարտը և դրանց պատճենները,

գ) մահվան վկայականը և դրա պատճենը,

դ) ամուսինը` ամուսնության վկայականը և դրա պատճենը, երեխան (զավակը)` ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ ընտանիքի այլ անդամը` պաշտոնատար անձի մահվան օրվա դրությամբ բնակության վայրում նրա հետ հաշվառված լինելու մասին բնակարանային շահագործման տեղամասի կամ համատիրության, կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տված տեղեկանքը.

2) հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար`

ա) դիմում,

բ) անձնագիրը, սոցիալական ապահովության քարտը և դրանց պատճենները,

գ) համապատասխան մարմնի տված տեղեկանքը պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ դառնալու մասին,

դ) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն անձին հաշմանդամ ճանաչելու մասին.

3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից ներկայացվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքը պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու մասին (տրվում է համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ նրան փոխարինողի կողմից` միանվագ դրամական օգնություն տալու հետ միաժամանակ):

Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև`

ա) ընտանիքի չափահաս անդամի հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև անձի գրավոր հայտարարությունը` չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին տեղյակ պահելու պարտավորության մասին,

բ) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը,

գ) կերակրողի՝ 8 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի գրավոր հայտարարությունը` չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին տեղյակ պահելու պարտավորության մասին,

դ) կերակրողի՝ 18 տարին չլրացած եղբոր, քրոջ կամ թոռան՝ իր ծնողների անաշխատունակությունը հավաստող փաստաթուղթ (տարիքային կենսաթոշակ ստանալու մասին տեղեկանքը կամ հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը) և դիմողի գրավոր հայտարարությունը` չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին տեղյակ պահելու պարտավորության մասին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 341-Ն որոշման

Ձև


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Պաշտոնատար անձը _______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

2. Աշխատանքի վայրը ________________________________________________

______________________________________________________________

3. Պաշտոնը ______________________________________________________

4. Պատահարը տեղի է ունեցել _________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

5. Զոհվել է _______________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամ է դարձել ______________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի

տված տեղեկանքի հիման վրա)

 

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար  ______________ _________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______ ________________ 200 թ.

 

Կ.Տ.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2011, N 854-Ն 07.07.2011, N 341-Ն
15.05.2008, N 449-Ն 30.05.2008, N 341-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան