Գլխավոր տեղեկություն
Номер
N 338-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2005-20.06.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.446
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Дата вступления в силу
30.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2005 թվականի N 338-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) հարկային ծառայողների համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հարկային ծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները` համաձայն N 3 հավելվածի:

2. Հարկային ծառայողների համազգեստ կրելու կարգը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 17-ի N 338-Ն որոշման


ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

1. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի համազգեստը.

գլխարկ` մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն գլխարկանշանն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով, ասեղնագործված դափնու ու պսակի տեսքով, գլխարկատարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը (N 1 ձև),

կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով (N 2 ձև),

տաբատ` բրդյա, մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,

ամառային տաբատ` մուգ կապույտ, եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով,

երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ,

կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ,

փողկապ` սև:

2. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը (N 3 ձև).

գլխարկ` մուգ կապույտ, սև գլխարկաբոլորքով, դեղին եզրաքուղով, գլխարկաբոլորքի վրա գլխարկանշանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով,

գլխարկ` «պիլոտկա» տեսակի մուգ կապույտ, գլխարկանշանով,

կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,

տաբատ` բրդյա, մուգ կապույտ,

ամառային տաբատ` մուգ կապույտ,

երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ,

կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ,

փողկապ` սև:

3. Հարկային ծառայության կին աշխատողների կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի համազգեստը.

գլխարկ` «պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարբերանշանով,

կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքի վրա լամբակով, թևքի տարբերանշանով,

կիսաշրջազգեստ` մուգ կապույտ, ամառային և ձմեռային,

երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ,

կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և բաց կապույտ,

փողկապ` սև:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 17-ի N 338-Ն որոշման


ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Հարկային ծառայողների հատուկ կոչումների տարբերանշանները լամբակներն են:

1. Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի լամբակները.

Հարկային ծառայության պետական խորհրդականի և գեներալ-մայորի լամբակների մակերեսը հյուսկեն է, ոսկեգույն և մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ուղղանկյուն, վերնամասում թեք կտրվածքով: Լամբակի վրա տեղադրվում է ոսկեգույն թելերով ասեղնագործված 20 մմ տրամագծով աստղ: Աստղերը տեղադրված են լամբակի երկայնական առանցքային գծի վրա`

հարկային ծառայության պետական խորհրդականի համար` 2 աստղ,

հարկային ծառայության գեներալ-մայորի համար` 1 աստղ:

2. Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակները

Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակներն ուղղանկյուն են, վերնամասում` թեք կտրվածքով, մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ոսկեգույն երկայնական շերտերով:

Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակները երկու մակաշերտով են, իսկ կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակները` մեկ մակաշերտով:

Հարկային ծառայության մայորի, փոխգնդապետի, գնդապետի լամբակների վրա տեղադրվում են 18 մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:

Հարկային ծառայության կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի, կապիտանի լամբակների վրա տեղադրվում են 12 մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:

Աստղերը տեղադրված են`

հարկային ծառայության գնդապետի, կապիտանի, ավագ լեյտենանտի համար` ներքևի երկու աստղերը լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով և երրորդը (կապիտանի համար` երրորդը և չորրորդը) առաջին երկուսից վերև` լամբակի երկայնական առանցքային գծի վրա,

հարկային ծառայության փոխգնդապետի, լեյտենանտի համար` երկու աստղ` լամբակի երկայնական առանցքային գծի երկու կողմերով,

հարկային ծառայության մայորի, կրտսեր լեյտենանտի համար` մեկ աստղ` լամբակի երկայնական առանցքային գծի վրա (N 4 ձև):

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
 մարտի 17-ի N 338-Ն որոշման

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Թիվը
(հատ)

Կրելու ժամկետը
(տարի)

1.

Գլխարկ` զինանշանով

1

3

2.

Գլխարկ` «պիլոտկա» տեսակի

1

2

3.

Կիտել

1

2

4.

Տաբատ

2

1

5.

Կիսաշրջազգեստ

2

1

6.

Վերնաշապիկ

4

1

7.

Փողկապ

1

1

8.

Ուսադիր` կոճակներով

3 զույգ

2

9.

Աստղեր

ըստ ներկայացման

 

10.

Թևքի տարբերանշան

2

2

11.

Կաշնե

1

1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան