«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 394-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի ապրիլի 12-ի «2005 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 63-Ն հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տեղական) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի։
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
ա) 2005 թվականի գարնանային զորակոչը սահմանված կարգով անցկացնել ապրիլ-հունիս ամիսների ընթացքում,
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել համապատասխան տարածքային դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ԱՊՀ շրջանակներում հետախուզումն ու նրանց վերադարձը Հայաստան իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին՝
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին,
բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝
ա) 2005 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով,
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերը և ֆլյուորո (ռենտգեն) ժապավենները:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ տեղափոխումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր,
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին ամրակցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի համաձայն կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) 2005 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2005 թվականի հունիսի 20-ը,
բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2005 թվականի հունիսի 1-ը,
բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսների, ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) ընդունելությունն ավարտել 2005 թվականի հունիսի 20-ին:
14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Ս. Սարգսյան
- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան
Ա. Հարությունյան
- ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան
- ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Հովսեփյան
- ՀՀ գլխավոր դատախազ
Ն. Դավիդյան
- ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ս. Երիցյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Բարսեղյան
- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Մ. Շահգելդյան
Բ. Ոսկանյան
Հ. Խառատյան
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածաշրջանների և զինկոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան |
| |
Արաբկիր |
Ե. Զախարյան |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) |
Մաշտոց |
Յու. Խաչատուրով |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Կենտրոնական |
- Երևան քաղաքի դատախազ | |
Նոր Նորք |
- Երևան քաղաքի ոստիկանության | |
Շահումյան |
վարչության պետ | |
Շենգավիթ |
- Երևան քաղաքի կայազորի ռազմական | |
Էրեբունի |
ոստիկանության բաժնի պետ | |
|
| |
Արագածոտն |
Գ. Գյոզալյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
|
||
Աշտարակ |
Մ. Ս. Գրիգորյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարան |
- Արագածոտնի մարզի դատախազ | |
Թալին |
- մարզային ոստիկանության վարչության պետ | |
|
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ | |
Արարատ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Արտաշատ |
Ա. Աղաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արարատ |
|
- Արարատի մարզի դատախազ |
Մասիս |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ |
|
|
|
Արմավիր |
Ա. Հերոյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Արմավիր |
Ա. Միրզաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Վաղարշապատ (Էջմիածին) |
|
- Արմավիրի մարզի դատախազ |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Գեղարքունիք |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Գավառ |
Հ. Բաղմանյան |
- 2 -րդ բանակային կորպուսի հրամանատար |
Մարտունի |
|
- Գեղարքունիքի մարզի դատախազ |
Սևան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Վարդենիս |
|
|
Կրասնոսելսկ |
|
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Լոռի |
Հ. Քոչինյան |
- ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Վանաձոր |
Լ. Երանոսյան |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սպիտակ |
|
- Լոռու մարզի դատախազ |
Ստեփանավան |
|
- մարզային ոստիկանության վարչության |
Տաշիր |
|
պետ |
Թումանյան |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժանմունքի պետ |
|
|
|
Կոտայք |
Կ. Շահգալդյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Կոտայք (Աբովյան) |
Ա. Մելոյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար |
Հրազդան |
|
- Կոտայքի մարզի դատախազ |
Չարենցավան |
|
- մարզային ոստիկանության վարչության |
Նաիրի |
|
պետ |
|
|
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ |
|
|
|
Շիրակ |
Ռ. Մանուկյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Գյումրի |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արթիկ |
|
- Շիրակի մարզի դատախազ |
Աշոցք |
|
- մարզային ոստիկանության վարչության |
Անի |
|
պետի պաշտոնակատար |
Ախուրյան |
|
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Սյունիք |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Կապան |
Ա. Փայտյան |
- 1 -ին բանակային կորպուսի հրամանատար |
Գորիս |
|
- Սյունիքի մարզի դատախազ |
Սիսիան |
|
- մարզային ոստիկանության վարչության |
Մեղրի |
|
պետ |
|
|
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Վայոց ձոր |
Ս. Սարգսյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Եղեգնաձոր |
Ս. Սարոյան |
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Վայք |
|
- Վայոց ձորի մարզի դատախազ |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Տավուշ |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Իջևան |
Մ.Գ.Գրիգորյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Տավուշ (Բերդ) |
|
- Տավուշի մարզի դատախազ |
Նոյեմբերյան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Դիլիջան |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ղասաբյան | - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Աղայան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Լ. Նանիջանյան | - թերապևտ |
Վ. Տեր-Գրիգորյան | - թերապևտ-սրտաբան |
Ս. Թադևոսյան | - հոգեբույժ |
Գ. Հովհաննիսյան | - նյարդաբան |
Ա. Մուրադյան | - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
Ա. Ուզանկիչյան | - վիրաբույժ |
Հ. Շահինյան | - ակնաբույժ |
Կ. Բաբայան | - մաշկավեներոլոգ |
Վ. Այվազյան | - վնասվածքաբան |
Հ. Հովսեփյան | - հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|