«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1418-Ն
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին պահելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կալանատան կառուցվածքը և հաստիքացուցակը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 7 |
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին ընդունելու, պահելու և ազատելու կարգն ու պայմանները:
2. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողները պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) կարգապահական կալանատանը (այսուհետ` կալանատուն):
3. Կալանատունն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կարգի, ինչպես նաև այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4. Կալանատունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում:
5. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողները կալանատանը պահվում են օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու սկզբունքների պահպանմամբ:
II. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱԼԱՆԱՏՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին կալանատուն ընդունելու համար հիմք է հանդիսանում ոստիկանության ծառայողին կարգապահական կալանքի ենթարկելու մասին գրությունը` համաձայն N 1 ձևի, որում նշվում են`
ա) կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը,
բ) կարգապահական կալանքի ենթարկելու հիմքը,
գ) կարգապահական կալանքի ենթակա ոստիկանության ծառայողի բժշկական զննության մասին եզրակացությունը` հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ծառայության կնիքով,
դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ծառայության վավերացումը` կնիքով,
ե) կալանատուն ընդունելու և ազատելու ամսաթիվը և ժամը:
7. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին կալանատուն ընդունում է կալանատան պետը, իսկ նրա բացակայության դեպքում` պահակախմբի պետը կամ հերթապահը:
8. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողը կալանատուն է ներկայացվում համազգեստով և ծառայողական վկայականով: Նա իր մոտ կարող է ունենալ առաջին անհրաժեշտության անձնական օգտագործման սանիտարահիգիենիկ պարագաներ:
9. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողին կալանատուն ընդունելիս կատարվում է անձնական և իրերի զննություն: Ծառայողական փաստաթղթերը, դրամը և արժեթղթերը, թանկարժեք իրերը, գոտեփոկերը, քուղերն ու այլ իրեր վերցվում են պատասխանատու պահպանության և վերադարձվում են կալանքի ժամկետը լրանալուց հետո:
10. Ներկայացված փաստաթղթերում որևէ անհամապատասխանության առկայության դեպքում ոստիկանության ծառայողը կալանատուն չի ընդունվում, ինչի մասին կատարվում է նշում կալանատանը պահվողների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:
III. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱԼԱՆԱՏԱՆԸ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողները կալանատանը պահվում են առանձին խցերում, որոնք փականով չեն փակվում:
12. Կալանատանը քնի տևողությունը սահմանվում է օրական 8 ժամ: Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներն զբոսանքի են դուրս բերվում ըստ պաշտոնային խմբերի՝ տարբեր ժամերի:
Կալանատան խցերն օդափոխվում են ամեն օր` զբոսանքի ժամանակ, միջանցքները և զուգարանները` գիշերային ժամերին: Կալանատան խցերում ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր չպետք է լինի:
13. Կալանատանը պահվողները սնունդ ընդունում են խցերում կամ կալանատան ճաշարանում: Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին ճաշարանում սնունդը տրվում է ըստ պաշտոնային խմբերի` տարբեր ժամերի:
14. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողներին չի թույլատրվում աղմկել և անհարկի վիճաբանել կալանատան վարչակազմի ծառայողների հետ: Ծխելը թույլատրվում է միայն հատուկ հատկացված տեղերում:
15. Կալանատանը պահվող ոստիկանության ծառայողին տրվում են անվճար սնունդ, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, գրքեր, գրենական պիտույքներ:
16. Կալանատանը պահվող ոստիկանության ծառայողը հանձնուքով կարող է ստանալ սննդամթերք, առաջին անհրաժեշտության սանիտարահիգիենիկ պարագաներ:
17. Կալանատանը պահվող ոստիկանության ծառայողներն անհրաժեշտության դեպքում դուրս են բերվում հերթապահի միջոցով` կալանատան պետի հիմնավորված զեկուցագրի հիման վրա:
18. Կալանատանը պահվող անձանց անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են քնելու տեղ, անկողնային պարագաներ, սպիտակեղեն, ինչպես նաև շաբաթական մեկ անգամ լողանալու հնարավորություն:
IV. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱԼԱՆԱՏՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողները կալանատնից ազատվում են կարգապահական կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ կալանատան պետի կողմից: Ընտանիքի անդամների և մոտ ազգականների մահվան, ծանր հիվանդության կամ ընտանիքին հասած որևէ դժբախտության դեպքում կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողները ժամկետից շուտ ազատվում են կալանքի ենթարկելու մասին հրաման ընդունող պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի որոշմամբ:
Կարգապահական կալանքի ենթարկված ոստիկանության ծառայողները ժամկետից շուտ կարող են ազատվել նաև հիվանդության դեպքում` բժշկական եզրակացության հիման վրա:
20. Կալանատնից ազատված ոստիկանության ծառայողներին տրվում է տեղեկանք ազատվելու օրվա և հիմքերի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱԿՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________ (կարգապահական կալանքի ենթարկվածի պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)
Կարգապահական կալանքի ենթարկելու հիմքը _______________________________
Կարգապահական կալանքի տևողությունը ________ օր` պահելով կալանատանը Բուժվարչության, պոլիկլինիկայի բժիշկ ____________________________________ (կոչումը, անունը, ազգանունը) _____________________________________________________________ (բժշկական զննության մասին եզրակացությունը) _____________________________________________________________ _____________________________________________________________
ՀԿԱ վարչության պետ _______________________________________________ (կոչումը, անունը, ազգանունը)
Ընդունվել է կալանատուն _____ ____________ 200 թ. ժամը _______ Ազատվել է կալանատնից _____ ____________ 200 թ. ժամը _______
|
Ձև N 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԿԱԼԱՆԱՏԱՆԸ ՊԱՀՎՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN ը/կ |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Կոչումը, զբաղեցրած պաշտոնը |
Կարգա-պահական կալանքի ենթարկելու հիմքը |
Կալանքի տևողությունը |
Կալանատուն ընդունվելու ամսաթիվը, ժամը |
Կալանատնից ազատվելու ամսաթիվը, ժամը |
Կալանատան պետի ստորա-գրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|