«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1005-Ն
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ-ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված ու 2005 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագրի գյուղական ձեռնարկատիրության ֆինանսավորման բաղադրիչով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը` հիմնադրի լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 19 |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ-ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` ԳՖԿ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: ԳՖԿ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2005 թվականի հուլիսի 14-ի «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 1005-Ն որոշման համաձայն:
2. ԳՖԿ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԳԶՄՀ) միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագրով (այսուհետ` փոխառության համաձայնագիր), Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
3. Հիմնադրի և ԳՖԿ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. ԳՖԿ-ն և դրա ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում են հիմնադրին:
5. ԳՖԿ-ի անվանումն է`
հայերեն լրիվ` | «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, |
ռուսերեն լրիվ` |
Государственное Учреждение "Бюро реализации программ сельского финансирования", |
անգլերեն լրիվ` | "Rural Finance Facility- Project Implementation Unit" State Institution, |
հայերեն կրճատ` | «ԳՖԿ- ԾԻԳ» ՊՀ, |
ռուսերեն կրճատ` |
ГУ БРП "СФ", |
անգլերեն կրճատ` |
"RFF-PIU" SI: |
6. ԳՖԿ-ի գտնվելու վայրն է` քաղ. Երևան:
7. ԳՖԿ-ն կարող է հիմնադրի որոշման հիման վրա վերակազմակերպվել պետական ոչ առևտրային կազմակերպության:
II. ԳՖԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
8. ԳՖԿ-ի գործունեության նպատակը փոխառության համաձայնագրի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գյուղական ձեռնարկատիրության ֆինանսավորման բաղադրիչով (այսուհետ` ծրագիր) նախատեսված գործառույթների իրականացումն է:
9. ԳՖԿ-ի խնդիրներն են`
ա) ծրագրի շրջանակներում մասնակից ֆինանսական կազմակերպության ընտրության նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների նախաորակավորման իրականացումը և նախաորակավորում անցած կազմակերպությունների ցանկը գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի (այսուհետ` ԾՀԽ) հաստատմանը ներկայացնելը.
բ) նախաորակավորում անցած բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` ՄՖԿ «Մասնակից ֆինանսական կառույց») հետ Հայաստանի Հանրապետության անունից վարկավորման (սուբսիդավորման) պայմանագրերի կնքումը.
գ) փոխառության համաձայնագրով նախատեսված վարկավորման կանոնակարգի և դրանում անհրաժեշտ փոփոխությունների նախապատրաստումն ու ծրագրի համակարգող խորհրդի հաստատմանը ներկայացնելը.
դ) փոխառության համաձայնագրով նախատեսված ԳՖԿ-ի հաշիվների ֆինանսական հոսքերի կառավարումը,
ե) մինչև 5 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ ՄՖԿ-ի կողմից հաճախորդներին վարկավորման հայտերն ուղղակի հաստատելն ու ֆինանսավորում իրականացնելը.
զ) ՄՖԿ-ի հաճախորդներին տրամադրվող 5000 ԱՄՆ-ի դոլարից բարձր վարկերի համար ՄՖԿ-ի դիմումների նախապատրաստումը և դրանք փոխառության համաձայնագրով նախատեսված վարկային խորհրդի հաստատմանը ներկայացնելը.
է) ՄՖԿ-ի հաշվետվությունների ընդունումը, ընդհանրացումը, վերլուծումը և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին (այսուհետ` ԾՎԿԳ) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը.
ը) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման ժամանակացույցի և ծրագրի ընդհանուր ու տարեկան բյուջեների կազմումը և սահմանված ժամկետներում ԾՎԿԳ-ին ներկայացնելը.
թ) ՄՖԿ-ների գործունեության ուսումնասիրությունը և ՄՖԿ-ների կողմից վարկային ու սուբսիդավորման պայմանագրերի խախտումների և ՄՖԿ-ներին պարտավորությունների վաղաժամկետ կատարման պահանջի ներկայացման հիմքերի առկայության վերաբերյալ ԾՎԿԳ-ին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելը.
ժ) ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ նախապատրաստելն ու ներկայացնելը.
ժա) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների կատարումը:
III. ԳՖԿ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
10. ԳՖԿ-ն օգտվում է փոխառության համաձայնագրով սահմանված արտոնություններից:
11. ԳՖԿ-ի իրավունակությունը ծագում է իրավաբանական անձանց գրանցող մարմնում հաշվառման պահից:
12. ԳՖԿ-ի իրավունքները և պարտականությունները սահմանվում են փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, ծրագրի իրականացման գրասենյակների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով, պայմանագրերով և այլ համաձայնագրերով:
13. ԳՖԿ-ն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ: ԳՖԿ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, ԳՖԿ-ն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:
14. ԳՖԿ-ն ունի անվանում, օգտագործում է հիմնադրի անունից իրեն ամրագրված գույքը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
15. ԳՖԿ-ն հիմնադրի անունից իրավունք ունի`
ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.
բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:
16. ԳՖԿ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում փոխառության համաձայնագրին:
17. ԳՖԿ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:
18. ԳՖԿ-ն պարտավոր է`
ա) փոխառության համաձայնագրի պահանջներին համապատասխան, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, վարել հաշվապահական հաշվառում ու ներկայացնել հաշվետվություններ.
բ) ապահովել ԳՖԿ-ի փաստաթղթերի (ԳՖԿ-ի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ԳՖԿ-ի ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.
գ) իր իրավասությունների սահմաններում վերահսկել ծրագրի իրականացման ընթացքը և անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ:
IV. ԳՖԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
19. ԳՖԿ-ի հիմնադրին է պատկանում ԳՖԿ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը, որը փոխառության համաձայնագրով նախատեսված դեպքերում պետք է համաձայնեցված լինի ԳԶՄՀ-ի հետ:
Սույն կանոնադրությամբ նախատեսված` ԳՖԿ-ի հիմնադրի լիազորությունները հիմնադրի որոշմամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
20. ԳՖԿ-ի հիմնադրի իրավասության հարցերն են`
ա) ԳՖԿ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.
բ) ԳՖԿ-ի վերակազմակերպումը, գործունեության դադարումը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ.
գ) կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.
դ) վերահսկողության իրականացումը, տնօրենի ապօրինի հրամանների վերացումը, վերստուգման արդյունքների քննարկումը.
ե) փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով տրված այլ լիազորություններ:
21. ԳՖԿ-ի ղեկավար պաշտոնատար անձը տնօրենն է, որին մրցութային կարգով պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ` կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:
22. ԳՖԿ-ի տնօրենը գործում է փոխառության համաձայնագրի, սույն կանոնադրության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, ԾՀԽ-ի հանձնարարականների համաձայն:
23. ԳՖԿ-ի տնօրենը`
ա) տիրապետում և օգտագործում է ԳՖԿ-ին ամրացված գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.
բ) պատասխանատու է փոխառության համաձայնագրով սահմանված ԳՖԿ-ի գործառույթների իրականացման համար.
գ) ներկայացնում է ԳՖԿ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
դ) գործում է առանց լիազորագրի, հանդես է գալիս դատարանում.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
է) բանկերում և (կամ) գանձապետարանում բացում և իր իրավասությունների սահմաններում տնօրինում է ԳՖԿ-ի բանկային հաշիվները.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) մրցութային կարգով (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ԳՖԿ-ի աշխատողներին.
ժ) ԳՖԿ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, ԾՀԽ-ի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
24. ԳՖԿ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի և ԳԶՄՀ-ի կողմից սահմանված կարգով:
V. ԳՖԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
25. ԳՖԿ-ի աշխատակազմի աշխատողներն աշխատանքի են նշանակվում տնօրենի կողմից` պայմանագրային հիմունքներով:
26. ԳՖԿ-ի աշխատակազմի աշխատողների ընտրությունը կատարվում է տնօրենի կողմից` ազատ հաստիքների համար հրապարակային հայտարարությունից հետո:
27. ԳՖԿ-ի աշխատակազմը (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) նշանակումից առաջ պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի կողմից:
VI. ԳՖԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ
28. ԳՖԿ-ն իր հիմնադրից առանձնացված գույք չունի: ԳՖԿ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:
29. ԳՖԿ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են`
ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,
բ) աշխատանքները և ծառայությունները,
գ) տեղեկատվությունը,
դ) ոչ նյութական արժեքները:
30. ԳՖԿ-ի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
VII. ԳՖԿ -Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
31. ԳՖԿ-ի գործունեությունը կարող է դադարել ծրագրի ավարտից հետո` հիմնադրի որոշմամբ` ԳԶՄՀ-ի նախնական համաձայնության դեպքում:
32. ԳՖԿ-ի կազմակերպության գործունեության դադարման մասին հիմնադրի կողմից որոշման ընդունումից հետո ստեղծվում է լուծարման հանձնաժողով, սահմանվում լուծարման կարգն ու ժամկետները: ԳՖԿ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսվանից պակաս լինել:
33. ԳՖԿ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|