Գլխավոր տեղեկություն
Номер
N 1460-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2005-01.01.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.24/73(445) Հոդ.1298
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.11.2004
Дата вступления в силу
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 2 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1460-Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1460-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման (այսուհետ` ատեստավորման անցկացում)  կարգն ու պայմանները:

2. Քրեակատարողական ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քրեակատարողական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի (այսուհետ` քրեակատարողական վարչության պետ) հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների ցուցակները (N 1 ձև):

4. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով: Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման ժամանակի մասին: Նրանցից դրա մասին վերցվում է ստորագրություն (N 2 ձև):

5. Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն ատեստավորման օրվանից առնվազն 2 շաբաթ առաջ քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում է ներկայացնում քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև): Ծառայողական բնութագիրը կազմվում է ազատ ոճով` «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև եզրահանգումներ տվյալ քրեակատարողական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին:

6. Քրեակատարողական ծառայողը  ծառայողական բնութագրի կապակցությամբ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր (N 3 ձև):

7. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարն իր պաշտոնին չհամապատասխանելու հիմքով ազատվել է պաշտոնից, ապա նրա ներկայացրած ծառայողական բնութագիրը համարվում է իրավական ուժ չունեցող: Եթե այդ ղեկավարի տված ծառայողական բնութագիրն ընդգրկում է ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քրեակատարողական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

8. Ատեստավորումն անցկացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար) ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը կամ հանձնաժողովները:

9. Ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 7 անդամից, որոնցից առնվազն 3-ը` քրեակատարողական ծառայությունից: Հանձնաժողովի անդամների թեկնածուները ներկայացվում են քրեակատարողական վարչության պետի միջնորդությամբ:

Հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է նախարարը: Եթե նախարարն ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ապա նա ի պաշտոնե իրականացնում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների մեկ երրորդից ավելին: Հանձնաժողովի նիստը քվորումի բացակայության դեպքում հետաձգվում է: Հանձնաժողովի նիստը 3 անգամ հետաձգվելու դեպքում հանձնաժողովի նախագահը նախարարին է ներկայացնում միջնորդություն բացակայող անդամներին փոխարինելու վերաբերյալ:

11. Հանձնաժողովի նախագահը նախքան ատեստավորման սկիզբը ձեռնարկում է համապատասխան միջոցներ հանձնաժողովի մյուս անդամների և քարտուղարի ներկայությունն ապահովելու համար, բացառությամբ հարգելի բացակայողների, ստուգում է պահանջվող փաստաթղթերի առկայությունը, այդ թվում` նաև ծառայողական բնութագրերը, որոնք ներկայացնելու համար պատասխանատու է քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Դրանից հետո հայտարարվում է ատեստավորման սկիզբը:

12. Քրեակատարողական ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` համազգեստով և ծառայողական վկայականով:

13. Ատեստավորվելու համար ներկայացած քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

14. Ատեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողին արգելվում է ատեստավորման բնականոն ընթացքին խոչընդոտող գործողությունների կատարումը:

15. Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ ատեստավորման սենյակ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ տեխնիկական այլ սարքեր բերելը:

16. Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորմանը կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:

17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

ա) փաստաթղթային և հարցազրույցի,

բ) թեստավորման և հարցազրույցի:

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

18. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են զբաղեցրած պաշտոնի խմբի համար քրեակատարողական ծառայության` օրենքով նախատեսված առավելագույն կոչում ունեցող քրեակատարողական ծառայողները:

19. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է փաստաթղթային և հարցազրույցի փուլերից:

20. Փաստաթղթային փուլն անցկացվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալների համապատասխանությունն ստուգելու նպատակով:

21. Փաստաթղթային փուլի անցկացման ընթացքում վերանայվում են քրեակատարողական ծառայողի մասնագիտական և փաստաթղթային պահանջվող տվյալները, և քննարկվում է ծառայողական բնութագիրը: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է փաստաթղթային փուլում հանձնաժողովի հրավերով մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

22. Փաստաթղթային փուլում դրական արդյունքների դեպքում քրեակատարողական ծառայողին թույլատրվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Բացասական արդյունքների դեպքում հանձնաժողովն ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը:

23. Հարցազրույցի փուլը քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա կազմված հարցաթերթերի միջոցով:

24. Հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ կազմում է քրեակատարողական վարչությունը, հաստատում` նախարարը:

Հարցաշարի կազմման աշխատանքներին մասնակցում են նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, կարող են մասնագետներ հրավիրվել նաև գիտական կամ ուսումնական հաստատություններից:

Հարցաթերթերն ատեստավորման նախորդ օրը հաստատված հարցաշարից կազմում է հանձնաժողովը` սույն կարգի 37-րդ կետում նշված բնագավառներից:

Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո քրեակատարողական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը: Հարցաթերթում զետեղված հարցերին պատասխանելուն պատրաստվելու համար քրեակատարողական ծառայողին տրվում է 10 րոպե ժամանակ:

25. Հարցաթերթը կազմված է`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 5 հարցից,

բ) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 4 հարցից,

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի ատեստավորման անցկացման դեպքում` 3 հարցից:

26. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորման հանձնաժողովին ներկայացած քրեակատարողական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և զբաղեցրած պաշտոնը:

27. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները քրեակատարողական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ լրացուցիչ հարցեր: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել բանավոր փուլի ընթացքում ծավալված անհարկի բանավեճը:

28. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում է քրեակատարողական ծառայողին տրված հարցերի (հիմնական և լրացուցիչ) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը (N 4 ձև):

29. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը, մասնավորապես`

ա) 50 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը,

բ) 50-ից մինչև 75 տոկոս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը,

գ) 75-ից մինչև 100 տոկոս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» կամ «Կարող է ներկայացվել խրախուսման»  որոշումներից որևէ մեկը,

դ) 100 տոկոս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի նկատմամբ ընդունվում է «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշումը:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

30. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են այն քրեակատարողական ծառայողները, ովքեր փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա չեն:

31. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

32. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորումը բաղկացած է թեստավորման և հարցազրույցի փուլերից:

33. Թեստավորման փուլն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում` գրավոր:

34. Թեստավորման փուլին միաժամանակ կարող են մասնակցել ոչ ավելի, քան 20 քրեակատարողական ծառայող:

35. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք քրեակատարողական վարչության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումը, թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան, կնքված երկուական օրինակով հանձնում է հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի կոդավորվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:

36. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման դեպքում` 40 թեստ.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման դեպքում` 30 թեստ.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման անցկացման դեպքում` 20 թեստ:

37. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս,

բ) քրեակատարողական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 40 տոկոս,

գ) քրեաիրավական և քրեադատավարական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,

դ) քրեակատարողական ծառայողի պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջներ` 20 տոկոս,

ե) համապատասխան պետական մարմնի իրավասությունը կանոնակարգող իրավական ակտեր` 10 տոկոս,

զ) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 10 տոկոս:

38. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպական բնույթի հարցերը:

39. Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին տրամադրում է սույն կարգի 35-րդ կետով նախատեսված ամփոփաթերթ` 2 օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ քրեակատարողական ծառայողը, ներկայացնելով քրեակատարողական ծառայողի ծառայողական վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

40. Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է «0» միավոր:

41. Թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

42. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

43. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմվում են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

44. Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ` իր կարծիքով` ճիշտ պատասխանը:

45. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում քրեակատարողական ծառայողը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

46. Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ: Եթե քրեակատարողական ծառայողն իր պահվածքով խոչընդոտում է թեստավորման ընթացքին, ապա նրա նկատմամբ ընդունվում է «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը, ինչպես նաև համապատասխան մարմին ներկայացվում  է միջնորդություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

47. Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

48. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

49. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողը, աշխատանքը հանձնելիս հանձնաժողովի նախագահին ներկայացնելով ծառայողական վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

50. Համակարգչային թեստավորման ժամանակ քրեակատարողական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչային օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և դրանց համակարգչային տոկոսային վերլուծությունը: Քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

51. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է`

ա) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե.

բ) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե.

գ) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե:

52. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:

53. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում է «0», ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

54. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և անվնասությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

55. Աշխատանքները համակարգչով ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչային օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթում զետեղված պատասխանների տվյալները: Պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունից հետո արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

56. Հանձնաժողովը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների անհնարինության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

57. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

58. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:

59. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` «0» միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

60. Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են ատեստավորման սենյակ:

61. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:

62. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 61-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր ծառայողական վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

63. Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է  յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:

64. Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և  ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

65. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 63-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

66. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար «0» միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

67. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը`  ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:

68. Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:

69. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում, բողոքարկման համար սույն կարգի 65-րդ կետում նախատեսված ժամանակի ավարտից հետո, հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, իսկ 90 տոկոսից ավելի ճիշտ պատասխան տված քրեակատարողական ծառայողն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ:

70. Հարցազրույցի փուլն անցկացվում է ատեստավորման թերթիկի և ծառայողական բնութագրի հիման վրա:

71. Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի գրավոր առարկությունները, եթե այդպիսիք առկա են: Հանձնաժողովի հրավերով քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը հարցազրույցի փուլում կարող է մասնակցել քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

72. Հարցազրույցի փուլն ընթանում է սույն կարգի 24-28-րդ կետերում նշված կարգով:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

73. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում  ատեստավորման թերթ (N 5 ձև):

74. Հանձնաժողովի նախագահը և անդամները ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված կարծիքի թերթերի թիվը:

75. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Ցանկության դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

76. Քրեակատարողական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է նախքան այդ արդյունքները նախարարին ներկայացնելը դրանք բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում համապատասխան որոշում: Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:

77. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները նախարարին է ներկայացվում հաշվետվության տեսքով (N 6 ձև):

78. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո քրեակատարողական վարչության պետին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները քրեակատարողական ծառայողի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

79. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը նախարարի կողմից հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա ձեռնարկում է համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները  կատարելու համար` հետևյալ ժամկետներում`

ա) «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշումը` համապատասխան թափուր պաշտոնի առկայության դեպքում` 3 ամսվա ընթացքում,

բ) «Կարող է ներկայացվել խրախուսման» որոշումը` մեկ ամսվա ընթացքում,

գ) «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը` 4 ամսվա ընթացքում,

դ) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը` 7 օրվա ընթացքում:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

80. Օրենքով և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քրեակատարողական ծառայողի ատեստավորումը վերադասության կամ դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ
Ատեստավորվողի
անունը,
հայրանունը,
ազգանունը
Զբաղեցրած
պաշտոնը,
կոչումը
Վերջին
ատեստավորման
անցկացման
ժամանակը
Վերջին
ատեստավորման
արդյունքում
ընդունված
որոշումը
Հերթական
ատեստավորման
անցկացման
ժամանակը
Արտահերթ
ատեստավորման
անցկացման
հիմքերը և
ժամանակը
1.             
 2.            
 3.            
 4.            
 5.            
 6.            

 

Ձև N 2

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

____  _____________ 200  թ.

քաղ. ______________

Ես`______________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի` տեղեկացվել եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 200 թ. ________ ____-ի N ______ հրամանին` 200 թ. ___________ ___-ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:

 

_________________
(ստորագրությունը)

 _____________________________
(անունը, ազգանունը)

Ձև N 3

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ

 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Անմիջական ղեկավարի եզրահանգումները  _________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

_________________
(ստորագրությունը)

 _____________________________
(անունը, ազգանունը)

 

___  ______________200  թ.

 

(տպվում է բնութագրի հետևի մասում)

Ես`______________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

ծանոթացել եմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ` _______

________________________________________________________________
(քրեակատարողական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________

 

_________________
(ստորագրությունը)

 _____________________________
(անունը, ազգանունը)

 

___  ______________200 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ

 

        ____ _____________ 200  թ.

քաղ. ______________

 

Մասնակցությամբ` հանձնաժողովի նախագահ

_____________________
(անունը, ազգանունը)

անդամներ


_____________________
(անունը, ազգանունը)

_____________________
(անունը, ազգանունը)

_____________________
(անունը, ազգանունը)

_____________________
(անունը, ազգանունը)

_____________________
(անունը, ազգանունը)

_____________________
(անունը, ազգանունը)

_____________________
(անունը, ազգանունը)

քարտուղար

_____________________
(անունը, ազգանունը)

                                                       

ատեստավորվող  __________________________________________________

(քրեակատարողական ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________

 

Արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում

___________________________________________________________-ին

(քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ____ հարց:

Տրված հարցերը`

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Տրված հարցերի պատասխանները`

_____________________________________________________________

(տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Ճիշտ______________________________(քանակը` թվերով և տառերով)

Սխալ    ____________________________
(քանակը` թվերով և տառերով)

Նախագահ

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Քարտուղար

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

Ատեստավորվող

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

____ ___________ 200  թ

Ձև N 5

 

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

Ատեստավորման ձևը

Փաստաթղթային և հարցազրույց

Թեստավորում  և հարցազրույց

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ______________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը  ______________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու

տարեթիվը _____________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

4. Փաստաթղթային փուլի արդյունքը ______________________________________

5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) ______________________________

6. Թեստավորման արդյունքը (տոկոսով)  ___________________________________

7. Հարցազրույցի արդյունքը (տոկոսով) ____________________________________

8. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Ատեստավորման օրը, ամիսը, տարեթիվը  ______   ____________ 200    թ.

 

Ատեստավորման թերթին ծանոթացա  ___________   _________________________

 (ստորագրությունը)   (քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը)

 

_____ ___________ 200  թ.

Ձև N 6

 

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար

______________
(անունը, ազգանունը)
____  _________200  թ.

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

_________________________________________________________
(ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների թիվը)
_____________________________________________________________
(արդյունքների համառոտ նկարագրությունը)
_____________________________________________________________

____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

«Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն»

 

NN
ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 
   

 

«Կարող է ներկայացվել խրախուսման»

 

NN
ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 
   

 

«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին

 

NN
ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 
   

 

«Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման»

 

NN
ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 
   

 

«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»

 

NN
ը/կ

Քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 
   

 

Հանձնաժողովի նախագահ

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

Հանձնաժողովի քարտուղար

_____________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

_____ ___________ 200  թ.

 

քաղ. Երևան