«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2005 թվականի N 122-Ն
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
NN ը/կ
Գրառումը կատարելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը
Պատվիրատուի անվանումը կամ ազգանունը, անունը և անձնագրի սերիան ու համարը
Այն անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության տեսակը, որտեղ իրականացվել է ծառայությունը
Մատուցած ծառայության տեսակը
Ծառայության մատուցման ժամկետները
Ծառայության մատուցմանը մասնակցած մասնագետների թիվը
Ծանոթա-գրություն
4-8-րդ սյունակ-ների համար
9-12-րդ սյունակ-ների համար
ըստ պայմա-նագրի
փաս-տացի
աուդի-տորներ
այլ մասնա-գետներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
1. Աուդիտ իրականացնող անձը պարտավոր է վարել իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան: Գրանցամատյանում գրանցման ենթակա են աուդիտ իրականացնող անձի կողմից կնքված աուդիտի, աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա) մատուցման, հաշվապահական հաշվառման ներդրման, վերականգնման և վարման, ֆինանսական հաշվետվությունների կազմման, ակտիվների և պարտավորությունների գնահատման (այսուհետ՝ ծառայության մատուցում) մասին պայմանագրերը:
2. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով՝
1-ին սյունակում նշվում է գրանցման հերթական համարը,
2-րդ սյունակում նշվում են 4-8-րդ սյունակներում գրառումներ կատարելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
3-րդ սյունակում նշվում են 9-12-րդ սյունակներում գրառումներ կատարելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
4-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և հերթական համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է 1-ից (աուդիտ իրականացնող անձի ցանկությամբ՝ 01-ից կամ 001-ից) և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Աուդիտ իրականացնող անձը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի հերթական յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր՝ դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ՝ Ա-001, 01-Ծ, Ա-01-ՀԾ և այլն)‚
5-րդ սյունակում նշվում են ծառայության մատուցման համար պատվիրատու հանդիսացող իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և անձնագրի սերիան, համարը,
6-րդ սյունակում նշվում են այն անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության տեսակը, որի մոտ կատարվել են ծառայության մատուցման աշխատանքները: Գրառումը կատարվում է այն դեպքում, երբ 6-րդ սյունակում նշվող տվյալները տարբեր են 5-րդ սյունակում նշված տվյալներից,
7-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան՝ սույն կարգի 1-ին կետում նշված ծառայություններից մեկը կամ մի քանիսը,
8-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցման` պայմանագրով նախատեսված ժամկետը: Օրինակ՝ 12.08.03 թ.-25.08.03 թ., «անժամկետ» կամ այլ ժամկետ,
9-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցման փաստացի ժամկետը՝ ամսաթվերով,
10-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցմանը մասնակցած աուդիտորների թիվը,
11-րդ սյունակում նշվում է ծառայության մատուցմանը մասնակցած այլ մասնագետների թիվը,
12-րդ սյունակում նշվում են գրանցամատյանի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու, լրացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ, մասնավորապես, պայմանագրի պայմանները փոփոխվելու, պայմանագիրը դադարեցնելու կամ չեղյալ համարելու մասին և այլն: Կարող է նշում կատարվել նաև իրականացված աուդիտի պարտադիր կամ կամավոր լինելու, իրականացված աուդիտորական ծառայության արդյունքների (արտահայտված կարծիքի) վերաբերյալ:
3. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանի էջերը համարակալվում են, և գրանցամատյանը թելակարվում է: Գրանցամատյանն ստորագրվում և կնքվում է աուդիտ իրականացնող անձի կողմից, այնուհետև ներկայացվում հաստատման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Գրանցամատյանը փակելու դեպքում գրանցամատյանի վերջին գրանցումից հետո կատարվում է հետևյալ գրառումը` «Սույն գրանցամատյանում գրանցված է թվով …… պայմանագիր, օգտագործված է …… էջ»: Գրառման առկայությունը հիմք է հանդիսանում սույն կարգի համաձայն նոր գրանցամատյան բացելու համար:
4. Գրանցամատյանի 1-ին, 2-րդ և 4-8-րդ սյունակներում գրառումները կատարվում են ոչ ուշ, քան պայմանագրի կնքման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, իսկ 3-րդ և 9-12-րդ սյունակներում՝ ոչ ուշ, քան ծառայության մատուցման փաստացի կատարումը հաստատող փաստաթղթի, իսկ միջանկյալ փուլերով մատուցվող ծառայության դեպքում` վերջին փուլի կատարումը (ավարտը) հաստատող փաստաթղթի կնքման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:
5. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանում գրառումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով: Գրառումներում կատարվող ուղղումը հաստատվում է գրանցամատյանն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ՝ նշելով ուղղման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
6. Աուդիտ իրականացնող անձանց կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյանը՝ սույն կարգի կետով սահմանված կարգով փակելուց հետո պահպանվում է 5 տարի ժամկետով, որից հետո այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |