«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 92-Նուղղ.
ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված ցանկի 290-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| |
ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգով կանոնակարգվում են հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցություն (այսուհետ` ազդեցություն)` իրավաբանական և ֆիզիկական անձանց գործողությունների և (կամ) անգործության, Հայաստանի Հանրապետության հողային և այլ օրենսդրության պահանջների խախտման հետևանքով հողային ռեսուրսների վրա բացասական ներգործություն.
բացասական ներգործություն` հողային ռեսուրսների մասով բնական միջավայրի աղտոտմանը, բնական ռեսուրսների աղքատացմանը, էկոհամակարգերի քայքայմանը կամ վնասմանը հանգեցնող շրջակա միջավայրի բացասական փոփոխությունը:
Բացասական փոփոխություններ`
գյուղատնտեսական և այլ տնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառում (հանում),
հողերի բերրիության, ինչպես նաև այլ օգտակար հատկությունների նվազում,
հողերի ջրային և հողմնային հողատարում, ճահճացում, ողողում, աղակալում (կրկնակի աղակալում), կարծրացում, անապատացում, սողանքների առաջացում,
արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտում, աղբոտում,
գյուղատնտեսական և այլ հողերի մանրէամակաբուծային ու կարանտինային վնասատուներով վարակում, մոլախոտերով և թփուտներով ծածկում,
հողն աղտոտող վնասաբեր նյութերի, մանրէների և այլ կենսաբանական նյութերի, մոլախոտերի, բույսերի վնասատուների ու հիվանդությունների սահմանային թույլատրելի նորմերի գերազանցում.
ազդեցության գնահատում` բացասական ներգործության արժեքային (Հայաստանի Հանրապետության դրամով) գնահատում: Ազդեցության գնահատումը ներառում է վնասակար ներգործության արդյունքում հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական և որակական կորուստների փոխհատուցման, վնասակար ներգործության արդյունքում հողային ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, ինչպես նաև աղտոտման ազդեցության հետևանքով գյուղատնտեսական և այլ արտադրանքի կորստի փոխհատուցման ծախսերը.
հողի բերրի շերտ` կիրառվում է այն իմաստով, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1622-Ն որոշմամբ հաստատված հողի բերրի շերտի օգտագործման կարգով.
հողի աղտոտում (քիմիական)` անթրոպոգեն գործունեության հետևանքով հողի քիմիական կազմի փոփոխություն, որը հանգեցնում է դրա որակի վատթարացման.
հողի աղբոտում` կենցաղային և արտադրական թափոնների, շինանյութերի, սարքավորումների և այլնի կուտակում (տեղադրում) հողամասերի վրա` ոչ այդ նպատակների համար հատուկ հատկացված տեղերում (վայրերում).
հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում)` հողի վերին (բերրի) շերտի մասնակի և (կամ) ամբողջովին խախտում (վերացում, քանդում, էրոզիայի օջախների առաջացում), որը բնորոշվում է հողի ֆիզիկաքիմիական և կենսաբանական վատթարացմամբ, ինչպես նաև հողի բերրիության նվազմամբ (կորստով), որի հետևանքով հողամասի հետագա օգտագործումը դառնում է անհնար և (կամ) պահանջվում է հատուկ սահմանափակումների կիրառում, ներառյալ հողամասերի կոնսերվացիան՝ հողի բերրի շերտի վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակով միջոցառումների իրականացման համար:
3. Սույն կարգի համաձայն ազդեցության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության հետևյալ խախտումների դեպքում`
ա) հողի բերրի շերտի խախտում, աղտոտում և աղբոտում,
բ) հողերի աղտոտում` ռադիոակտիվ ու քիմիական նյութերով, արտադրական թափոններով, կեղտաջրերով, պեստիցիդների և հանքային պարարտանյութերի նորմատիվները գերազանցող քանակություններով, թունավորում` մանրէապարազիտային ու կարանտինային օրգանիզմներով, մոլախոտով և թփուտներով ծածկում,գ) այդ նպատակի համար չնախատեսված վայրերում հողային մակերեսի վրա արդյունաբերական թափոնների, շինարարական և կենցաղային աղբի և այլ բերվածքների կուտակում և (կամ) տեղադրում,
դ) ընդերքի մեխանիկական խախտման հետևանքով առաջացած հողային մակերեսի իջվածք,
ե) հողի մակերեսը խախտող էկզոգեն երկրաբանական պրոցեսների արագացում առաջացնող գործողությունների իրականացում,
զ) հողերի ջրային և հողմնային հողատարում, ճահճացում, ողողում, աղակալում (կրկնակի աղակալում), կարծրացում, անապատացում (լիովին չորացում) առաջացնող գործողությունների իրականացում,
է) հողի բարելավման, հողի` հողմնային և ջրային հողատարումից պահպանման, հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված պարտադիր միջոցառումների չիրականացման, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի, բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային ժառանգության օբյեկտների փչացումն ու ոչնչացումը կանխարգելող միջոցառումների չձեռնարկման դեպքում,
ը) գյուղատնտեսական աշխատանքների վարման նորմաների խախտման հետևանքով էրոզիայի զարգացում, հողում օրգանական միացությունների պարունակության նվազեցում, գյուղատնտեսական հանդակների դեգրադացման, հողի պահպանության և բարելավման պարտադիր միջոցառումներ, ինչպես նաև ագրոտեխնիկական միջոցառումներ չկատարելու հետևանքով գյուղատնտեսական հանդակների վնասում, բերքատվության և կադաստրային արժեքի նվազեցում, արոտավայրերի գերարածեցում,թ) հողն այլ բնական պաշարների ոչնչացմանը կամ պարբերաբար վնաս պատճառելուն հանգեցնող եղանակներով օգտագործում,
ժ) օգտագործված հողերը նախկին տեսքի բերելու պարտականությունների և խախտված հողերի ռեկուլտիվացիան սահմանված ժամկետներում չկատարելը,
ժա) առանց համապատասխան թույլտվության հողաշինարարության հաստատված նախագծերից շեղումներ,
ժբ) բնապահպանական, բնական արգելոցային, առողջարարական, հանգստի համար նախատեսված և օգտագործման հատուկ պայմաններ ունեցող այլ հողերի, ինչպես նաև ռադիոակտիվ ու քիմիական ախտահարման ենթարկվող հողերի օգտագործման սահմանված ռեժիմի և այլ հատուկ պահանջների (նորմերի, կանոնների, նորմատիվների) խախտում,
ժգ) հողերի օգտագործում` մարդկանց առողջությանը վնաս պատճառելուն հանգեցնող կամ նման վնաս պատճառելու իրական վտանգ ստեղծող եղանակներով:
4. Սույն կարգը կարող է կիրառվել`
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար.
բ) շրջակա միջավայրի վրա ազդեցության (բնապահպանական) փորձաքննության գործընթացում.
գ) շրջակա միջավայրի պահպանության գծով ծրագրերի և (կամ) նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկներում:
II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱՆ
5. Սույն կարգով ազդեցության գնահատման հիմքում դրված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի դրույթները:
6. Սույն կարգով ազդեցությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ա = ԾՀՎ + ԱՎՀ + ԾՈՒՎ ,
որտեղ`
Ա-ն ազդեցությունն է,
ԾՀՎ -ն վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են,
ԱՎՀ -ն վնասված հողամասի (գույքի) արժեքն է,
ԾՈՒՎ -ն ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության հետ կապված ծախսերն են:
7. ԾՀՎ -ն հաշվարկվում են` որպես ներքոհիշյալ միջոցառումների կատարման համար ծախսերի հանրագումար`
ա) վնասված (աղբոտված) տարածքի մաքրման աշխատանքներ,
բ) կորսված կամ խախտված հողի բերրի շերտի վերականգնման (փոխարինման) աշխատանքներ,
գ) հողի վերականգնված շերտը մինչև նախնական (նորմատիվային) վիճակի բերելու գծով հողի առողջացման (սանացիոն) միջոցառումներ (աշխատանքներ),
դ) անհրաժեշտության դեպքում խախտված (վնասված) շերտի օգտահանման միջոցառումներ:
8. Վնասված հողի (գույքի) արժեքը որոշվում է կապիտալացման մեթոդով հողամասի (տարածքի) վարձակալության բազիսային սակագների և (կամ) հողի կադաստրային գնի հիման վրա` խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի կտրվածքով:
9. ԾՈՒՎ -ն հաշվարկվում են ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ աշխատանքների նախահաշվային արժեքներով և (կամ) փաստացի ծախսերի հիման վրա:
10. Աղբոտման համար ԾՀՎ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԾԱԲՀՎ = ԶԹ x ՍՏ + ԶԹ x ՍԹ + ԶԹ (կամ ԾԹ ) x ԲՎ ,
որտեղ`
ԾԱԲՀՎ -ն աղբոտման հետևանքով վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են,
ԶԹ -ն աղբոտման ենթարկված հողամասում (տարածքում) կուտակված թափոնների զանգվածն է` տոննայով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ԾԹ -ն աղբոտման ենթարկված հողամասում (տարածքում) կուտակված թափոնների ծավալն է` մ3-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ՍՏ -ն թափոնների տրանսպորտային փոխադրման (բարձում, տեղափոխում, բեռնաթափում) սակագինն է` դրամ/տոննայով կամ դրամ/ մ3-ով,
ՍԹ -ն թափոնների թաղման և (կամ) օգտահանման սակագինն է (կամ փաստացի ծախսն է) դրամ/տոննայով կամ դրամ/ մ3-ով,
ԲՎ -ն թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարն է:
11. Աղբոտման համար ԱՎՀ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՎՀԱԲ = ՄԱԲ x ՎԲ x Ժ/365 x ԳԲ x ԳԹ ,
որտեղ`
ԱՎՀԱԲ -ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է` խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածի համար,
ՄԱԲ -ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ՎԲ -ն հողամասի (տարածքի) վարձակալության բազիսային սակագինն է, որը հաշվարկվում է`
գյուղատնտեսական հողերի համար` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին զուտ եկամուտ,
ոչ գյուղատնտեսական (այլ նպատակային նշանակության) հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգի համաձայն` որպես տվյալ հողամասի կադաստրային գին,
Ժ-ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածն է` օրերով,
365-ը օրերը տարի դարձնելու գործակիցն է,
ԳԲ -ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,
Թ-ն աղբոտված հողամասում (տարածքում) տեղադրված (կուտակված, թափված) թափոնների վտանգավորության (թունունակության) գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 22-րդ կետի:
12. Տարբեր տեսակի թափոններով հողամասերի (տարածքների) աղբոտման դեպքում ազդեցության գնահատման համար միաժամանակ կիրառվում է հետևյալ կարգը`
ա) տարբեր տեսակի թափոններով հողամասերի (տարածքների) աղբոտման դեպքում դրանց վերականգնման ծախսերը հաշվարկվում են որպես թափոնների յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված ծախսերի հանրագումար,
բ) տարբեր տեսակի թափոններով հողամասերի (տարածքների) աղբոտման դեպքում կապիտալացված արժեքի հաշվարկման համար առանձնացվում են երկու հնարավոր դեպքեր`
1-ին տարբերակ` հողամասերի (տարածքների) աղբոտում` իրար ծածկող մակերեսներով,
2-րդ տարբերակ` հողամասերի (տարածքների) աղբոտում` իրար չծածկող մակերեսներով.
գ) 2-րդ տարբերակի դեպքում հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է որպես գոտիականության յուրաքանչյուր տեսակի գծով հաշվարկված արժեքների հանրագումար.
դ) 1-ին տարբերակի դեպքում իրար ծածկող մակերեսների համար հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է առավել բարձր վտանգավորություն (թունունակություն) ունեցող թափոնի համար:
13. Աղտոտման համար ԾՀՎ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԾԱՂՀՎ = ԾՓ + ԾՊ + ԾՕԳ , |
որտեղ`
ԾԱՂՀՎ -ն աղտոտման հետևանքով վնասված հողամասի նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾՓ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի ամբողջությամբ փոխարինման համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾՊ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) բուսածածկույթի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾՕԳ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի օգտահանման համար անհրաժեշտ ծախսերն են:
14. ԾՓ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԾՓ = Ծ Շ + ԾԲ + ԾՏ + ԾՓՌ ,
որտեղ`
ԾՓ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի ամբողջությամբ փոխարինման համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾՇ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի շերտահանման համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾԲ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի բարձման համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾՏ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի տեղափոխման համար անհրաժեշտ ծախսերն են,
ԾՓՌ -ն աղտոտման ենթարկված հողամասում (տարածքում) հողի նոր շերտի փռման համար անհրաժեշտ ծախսերն են:
15. ԾՊ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԾՊ = ՍԲՎ x Մ,
որտեղ`
ԾՊ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) բուսածածկույթի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերն են,
ՍԲՎ -ն բուսածածկույթի վերականգնման սակագինն է` դրամ/մ2 -ով,
Մ-ն վերականգնման ենթակա հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2 -ով:
16. ԾՕԳ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԾՕԳ = ՍՕԳ x Մ x Բ x ԾԿ ,
որտեղ`
ԾՕԳ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) հողի աղտոտված (վնասված) վերին շերտի օգտահանման համար անհրաժեշտ ծախսերն են,
ՍՕԳ -ն հողի աղտոտված (վնասված) վերին շերտի օգտահանման սակագինն է` դրամ/տ -ով,
Մ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով,
Բ-ն հողի աղտոտված (վնասված) վերին շերտի խորությունն է` մ-ով,
ԾԿ -ն հողի վերին շերտի ծավալային կշիռն է` տ/մ3-ով:
17. Աղտոտման համար ԱՎՀ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՎՀԱՂ = ՄԱՂ x ՎԲ x Ժ/365 x ԳԱՂ x ԳԱԽ ,
որտեղ`
ԱՎՀԱՂ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է` աղտոտման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածի համար,
ՄԱՂ-ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2 -ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ՎԲ-ն հողամասի (տարածքի) վարձակալության բազիսային սակագինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,
Ժ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածն է` օրերով,
365-ը օրերը տարի դարձնելու գործակիցն է,
ԳԱՂ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 23-րդ կետի,
ԳԱԽ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 24-րդ կետի,
ԳԱԽ-ի մեծությունը հաշվարկվում է` ելնելով հողի աղտոտման աստիճանից, որը որոշվում է` ելնելով քիմիական յուրաքանչյուր էլեմենտի գծով հողում թույլատրելի քանակության նորմատիվային չափերը գերազանցող փաստացի ծավալներից:
18. Տարբեր տեսակի աղտոտող նյութերով հողամասերի (տարածքների) աղտոտման դեպքում ազդեցության գնահատման համար միաժամանակ կիրառվում է հետևյալ կարգը`
ա) տարբեր տեսակի աղտոտող նյութերով հողամասերի (տարածքների) աղտոտման դեպքում դրանց վերականգնման ծախսերը հաշվարկվում են որպես աղտոտող նյութերի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկված ծախսերի հանրագումար.բ) տարբեր տեսակի աղտոտող նյութերով հողամասերի (տարածքների) աղտոտման դեպքում կապիտալացված արժեքի հաշվարկման համար առանձնացվում են 2 հնարավոր դեպք`
1-ին տարբերակ` հողամասերի (տարածքների) աղտոտում` իրար ծածկող մակերեսներով,
2-րդ տարբերակ` հողամասերի (տարածքների) աղտոտում` իրար չծածկող մակերեսներով.
գ) 2-րդ տարբերակի դեպքում հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է որպես գոտիականության յուրաքանչյուր տեսակի գծով հաշվարկված արժեքների հանրագումար.
դ) 1-ին տարբերակի դեպքում իրար ծածկող մակերեսների համար հողամասերի (տարածքների) կապիտալացված արժեքը հաշվարկվում է առավել բարձր գոտիական գործակից ունեցող հողամասի կտրվածքով:
19. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԾԴՀՎ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԾԴՀՎ = ԳՎ x ՍՎ x Մ,
որտեղ`
ԾԴՀՎ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են.
ՍՎ -ն հողի (վնասված) վերին շերտի վերականգնման աշխատանքների սակագինն է` դրամ/մ2 -ով,
Մ-ն` վերականգնման ենթակա հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2 -ով,
ԳՎ -ն հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 25-րդ կետի:
20. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԱՎՀԴ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՎՀԴ = ՄԴ x ՎԲ x ԳԳ x Ժ/365 x ԳԲ x ԳԹ ,
որտեղ`
ԱՎՀԴ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է` խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածի համար,
ՄԴ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2 -ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ՎԲ -ն հողամասի (տարածքի) վարձակալության բազիսային սակագինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,
Ժ-ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածն է` օրերով,
365-ը օրերը տարի դարձնելու գործակիցն է,
ԳՎ -ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,
ԳԴ
-ն շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 26-րդ կետի.21. Հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցները
Հողերի նպատակային նշանակության |
Հողերի գործառական նշանակության տեսակները |
Հողամասի |
Գյուղատնտեսական նշանակության հողեր |
1.4 | |
Բնակավայրերի հողեր |
բնական այգիների հողեր, մարգեր և այլ նմանատիպ հողեր (տարածքներ) |
1.8 |
ոչ բնական (արհեստական) զբոսայգիներ, մարգեր և այլ նմանատիպ հողեր (տարածքներ) |
1.6 | |
այլ հողեր |
1.4 | |
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր |
1.0 | |
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
1.0 | |
Հատուկ պահպանվող տարածքների հողեր |
2.0 | |
Հատուկ նշանակության հողեր |
1.0 | |
Անտառային հողեր |
1.7 | |
Պահուստային հողեր |
1.0 | |
Ջրային հողեր |
1.5 |
22. Վտանգավորության (թունունակության) աստիճանը հաշվի առնող գործակիցները
Թափոնների տեսակները |
Թափոնների վտանգավորության (թունունակության) աստիճանը հաշվի առնող գործակիցը (ԳԹ ) |
1-ին դաս` առավելագույն վտանգավորության |
10 |
2-րդ դաս` բարձր վտանգավորության |
8 |
3-րդ դաս` չափավոր վտանգավորության |
4 |
4-րդ դաս` պակաս վտանգավորության |
2 |
5-րդ դաս` ոչ թունավոր |
1 |
23. Հողամասի (տարածքի) աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցները
Անվանումը |
Աղտոտման մակարդակին համապատասխանող պարունակությունը (կոնցենտրացիան) (մգ/կգ) | ||||
1-ին մակարդակ` |
2-րդ մակարդակ` |
3-րդ մակարդակ` |
4-րդ մակարդակ` |
5-րդ մակարդակ` | |
Աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցը ( ԳԱՂ ) |
0 |
0.3 |
0.6 |
1.5 |
2.0 |
Կադմիում |
<2 | 2 - 3 |
3 - 5 |
5 - 10 |
>10 |
Կապար |
< 65 |
65 - 130 |
130 - 250 |
250 -600 |
>600 |
Սնդիկ |
<2.1 |
2.1 - 3 |
3 - 5 |
5-10 |
>10 |
Մկնդեղ |
<10 |
10 - 20 |
20 - 30 |
30 -50 |
>50 |
Ցինկ |
<220 |
220 - 450 |
450 - 900 |
900 -1800 |
>1800 |
Պղինձ, մոլիբդեն |
<132 |
132 - 200 |
200 - 300 |
300 – 500 |
>500 |
Նիկել |
<80 |
80 -160 |
160 - 240 |
240 -500 |
>500 |
Քրոմ |
<90 |
90 -150 |
150 - 250 |
250 -350 |
>350 |
Վանադիում |
<150 |
150 -225 |
225 - 300 |
300 -450 |
>450 |
Ծարիր |
<4.5 |
4.5 - 9 |
9 - 18 |
18 - 25 |
>25 |
Մանգան |
<1500 |
1500 - 2000 |
2000 -3000 |
3000 – 4000 |
>4000 |
Կոնցենտրացիայի հանրագումարային ցուցանիշ (ԿՀՑ) |
<8 միավոր |
8 - 16 միավոր |
16 - 32 միավոր |
32 - 128 միավոր |
>128 |
Ֆտոր` ջրածնային |
<10 |
10 - 15 |
15 - 25 |
25 - 50 |
>50 |
Ծծմբային միացություններ |
<160 |
160 - 180 |
180 - 250 |
250 - 380 |
>380 |
Բենզապիրեն |
<0.02 |
0.02 - 0.1 |
0.1 - 0.25 |
0.25 - 0.5 |
>0.5 |
Բենզոլ |
<0.3 |
0.3 - 0.6 |
0.6 - 1 |
1 - 3 |
>3 |
Տոլուոլ |
<0.3 |
0.3 - 10 |
10 - 25 |
25 - 50 |
>50 |
Քսիլոլ |
<0.3 |
0.3 - 3 |
3 - 15 |
15 - 25 |
>25 |
Ալֆամեթիլստիրոլ |
<0.5 |
0.5 - 3 |
3 - 10 |
10 - 50 |
>50 |
Ստիրոլ |
<0.1 |
0.1 - 5 |
5 - 20 |
20 - 50 |
>50 |
Նավթ-նավթամթերքներ |
<300 |
300 - 1000 |
1000 -3000 |
3000 -5000 |
>5000 |
Քլորաածխաջրածիններ** |
<ՍԹԿ |
1-5 ՍԹԿ |
5 - 25 ՍԹԿ |
25 - 50 ՍԹԿ |
50>ՍԹԿ |
*/ծծմբի հաշվարկով
**/ այդ թվում` քլոր պարունակող թունաքիմիկատները ԴԴՏ, 2.4-Դ և այլն:
24. Հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցները
Աղտոտված հողի խորությունը (մ) |
Հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցը (ԳԱԽ ) |
0 - 0.2 |
1.0 |
0 - 0.5 |
1.3 |
0 - 1.5 |
1.7 |
1.5-ից խորը |
2.0 |
25. Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցները
Վնասված (ոչնչացված) հողի շերտի խորությունը (մ) |
Դեգրադացման աստիճանը |
Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (ԳԴ ) |
0,05 |
թույլ |
1 |
0,10 |
միջին |
2 |
0,15 |
բարձր |
3 |
0,15 ավելի |
շատ բարձր |
4 |
26. Շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցները
Վնասված (ոչնչացված) հողի շերտի խորությունը (մ) |
Դեգրադացման աստիճանը |
Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը |
0,05 |
թույլ |
0.1 |
0,10 |
միջին |
0.3 |
0,15 |
բարձր |
0.6 |
0,15 ավելի |
շատ բարձր |
1.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2019, N 1722-Ն | 21.12.2019, N 92-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|