Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 34-ԳՄ
Տիպ
Կարգ
Тип
Исходный акт (08.04.1996-11.08.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Էներգետիկայի նախարար
Дата принятия
06.03.1996
Подписан
Էներգետիկայի նախարար
Дата подписания
06.03.1996
Дата вступления в силу
08.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.1999

Հաստատված է
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
06.03.1996 թ. թիվ 34-ԳՄ հրամանով

 

Կ ա ր գ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 131 և 1311  հոդվածները ձեռնարկության աշխատողների լրիվ նյութական պատասխանատվության մասին, ՀՀ էներգետիկայի համակարգում էլեկտրաէներգիայի արտադրության, մատակարարման և իրացման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև համակարգի աշխատակիցների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով սահմանել`

1. Էլեկտրաէներգիա արտադրող և «Հայէներգո» պետական ձեռնարկությունները նշանակում են նյութական պատասխանատու անձինք, որոնք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտ, էլեկտրաէներգիայի մատակարարման, նրա քանակի և որակի մասին, որը հաստատվում է «Հայէներգո» ՊՁ-ի և էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունների տնօրենների կողմից` եռակողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով, որտեղ երրորդ կողմ հանդես է գալիս «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչությունը:

2. «Հայէներգո» ՊՁ-ն և էլեկտրացանցային ձեռնարկությունները նշանակում են նյութական պատասխանատու անձինք, որոնք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտ էլեկտրաէներգիայի մատակարարման և գնման, նրա քանակի և որակի մասին, որը հաստատվում է «Հայէներգո» ՊՁ-ի և էլեկտրացանցային ձեռնարկությունների տնօրենների կողմից` սահմանային բարձր լարման ենթակայանների ելքում տեղադրված և եռակողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով, որտեղ երրորդ կողմ հանդես է գալիս «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչությունը:

3. Էլեկտրացանցային ձեռնարկությունները նշանակում են տարածքային ստորաբաժանումների նյութական պատասխանատու անձինք, որոնք սահմանային տրանսֆորմատորային ենթակայանների նյութական պատասխանատուների հետ ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտեր ստացված էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին, որը հաստատում է էլեկտրացանցային ձեռնարկության տնօրենը` սահմանային ենթակայանների ելքի և ստորաբաժանման ենթակայանների մուտքում տեղադրված և երկկողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով:

4. Էլեկտրացանցային ձեռնարկությունները նշանակում են իրենց տնօրինության տակ գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (հետագայում` գործարանային) և բանկային տրանսֆորմատորային ենթակայանների նյութական պատասխանատու անձինք, որոնք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտեր տարածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձանց հետ ստացած էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին, որոնք հաստատվում են էլեկտրացանցային ձեռնարկությունների տնօրենի կողմից` տրանսֆորմատորային ենթակայաններում տեղադրված և երկկողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով:

5. Գործարանային ենթակայանների նյութական պատասխանատու անձինք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտեր էլեկտրաէներգիայի քանակի համար սպառողների (բացի բնակիչների) հետ վաճառված էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին, որը հաստատվում է էլեկտրացանցային պետական ձեռնարկության տնօրենի և սպառողների ղեկավարների կողմից գործարանային ենթակայաններում տեղադրված և եռակողմ կնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով, որտեղ երրորդ կողմ հանդես է գալիս «էներգապետհսկողություն» գլխավոր վարչությունը:

6. Բանկային տրանսֆորմատորային ենթակայանների նյութական պատասխանատու անձինք լրիվ նյութական պատասխանատվություն են կրում իրենց բաժանորդներին վաճառած էլեկտրաէներգիայի քանակի և դրա դիմաց գումարների մուծման համար:

7. ՀՀ Էներգահամակարգի ձեռնարկությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության նյութական պատասխանատու անձանց հետ կնքել լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագրեր, որոնցում պետք է սահմանվեն, որ նյութական պատասխանատու անձինք լրիվ նյութական պատասխանատվություն են կրում սահմանվածից ավել կորուստների համար օրենսդրությամբ սահմանված կարգով: Էլեկտրաէներգիայի կորուստների նորմաները ձեռնարկությունների համար հաստատվում են ՀՀ էներգետիկայի նախարարության, իսկ էլեկտրացանցային ձեռնարկության առանձին օղակների համար` ձեռնարկության տնօրենի կողմից:

8. Բոլոր նյութական պատասխանատու անձինք ամեն օր իրենց դիսպետչերական ծառայությանն են հաղորդում հաշվիչների ցուցմունքները և գրանցում կատարում համարակալված և տնօրենի կողմից կնքված համապատասխան մատյաններում:

 

Ձև-Պ4

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  ԹԻՎ _____

 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_13575

 

հիմք ընդունելով ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում բանվորների կամ ծառայողների կողմից հասցված վնասի համար լրիվ պատասխանատվության մասին ՀՀ օրենսդրությունը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Աշխատողը իր վրա է վերցնում իրեն հանձնված տեղամասի ապրանքանյութական (այդ թվում նաև էլեկտրաէներգիայի քանակի) արժեքների և դրամական միջոցների լրիվ նյութական պատասխանատվությունը և պարտավորվում է`

ա) խստորեն կատարել ձեռնարկության կողմից սահմանված բոլոր կանոնները, հրամանները և կարգադրությունները, կապված ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների ընդունման և բացթողման, պահպանման և հաշվառման հետ.

բ) խնայողաբար վերաբերվել իրեն հանձնված ապրանքանյութական (այդ թվում նաև էլեկտրաէներգիայի քանակի) արժեքների և դրամական միջոցների նկատմամբ և միջոցներ ձեռնարկել էլեկտրաէներգիայի կորուստների կանխարգելման համար.

գ) ձեռնարկության ղեկավարությանը ժամանակին հայտնել այն բոլոր հանգամանքների մասին, որոնք սպառնում են իրեն հանձնված ձեռնարկության նյութական արժեքների ապահովությանը.

դ) սահմանված կարգով իրականացնել իրեն հանձնված նյութական արժեքների հաշվառումը և դրանք ներկայացնել Ձեռնարկությանը.

ե) սահմանված կարգով կազմել և Ձեռնարկությանը ներկայացնել իրեն հանձնված նյութական արժեքների ապրանքա-դրամային և այլ հաշվետվություններ.

զ) մասնակցել իրեն հանձնված նյութական արժեքների գույքագրմանը:

2. Ձեռնարկությունը պարտավորվում է`

ա) աշխատողի համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները (այդ թվում նաև հաշվառման սարքերը) ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների ընդունման և հաշվառման, պահպանման և բացթողման համար.

բ) սահմանված կարգով իրականացնել Աշխատողին հանձնված նյութական արժեքների գույքագրում.

գ) անհրաժեշտության դեպքում ստեղծել համապատասխան պահպանական խումբ ապրանքանյութական արժեքների պահպանությունը ապահովելու նպատակով:

3. Աշխատողի մոտ որևէ ապրանքանյութական արժեքի (այդ թվում նաև էլեկտրաէներգիայի քանակի հաստատված նորմայից ավել), կամ դրամական միջոցների պակասորդի դեպքում, որը տեղի է ունեցել նրա անզգուշության, անտարբերության պատճառով կամ միտումնավոր, ենթակա է լրիվ չափով վերականգնման ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ դատական կարգով, կախված պակասորդի չափից, օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Աշխատողը նյութական պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով իրեն հանձնված նյութական արժեքների կորուստի համար:

5. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է Աշխատողի կողմից տվյալ պաշտոնում աշխատելու ամբողջ ժամանակամիջոցի ընթացքում:

6. Կողմերի իրավաբանական հասցեները:

Ներմուծեք նկարագրությունը_13576

 

Հաստատված է
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
06.03.1996 թ. թիվ 34-ԳՄ հրամանով

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

1. Իրացման գծով տնօրենի տեղակալ

2. Իրացման ծառայության պետ

3. Արտադրա-տեխնիկական ծառայության պետ

4. Լաբորատորիայի վարիչ

5. Ենթակայանի պետ

6. Ենթակայանների խմբի պետ

7. Տեղամասի պետ

8. Հաշվիչների խմբի պետ

9. Ավագ վարպետ-հսկիչ

10. Վարպետ-հսկիչ

11. Հսկիչ

12. Էլեկտրամոնտյոր-հսկիչ

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
08.04.1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10960014