Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2005-06.07.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.09/17(389) Հոդ.278
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.01.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2005
Дата вступления в силу
19.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 120-Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման ժամանակ ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված դրույթներով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 11
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 20-ի N 120-Ն որոշման

Կ Ա Ր Գ
 
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ

1. Սույն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում են ռազմական արդյունաբերության բնագավառում արտադրանքի (աշխատանքի, ծառայության), ստանդարտացման օբյեկտները և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման ու կիրառման կարգը, ինչպես նաև դրանց կառուցվածքին, շարադրմանը, բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները։


I. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


2. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

ռազմական արդյունաբերության արտադրանք` արտադրանք (աշխատանք, ծառայություն), որը նախատեսված է ռազմական կարիքների համար և ընդգրկում է ռազմական տեխնիկա, ռազմամթերք և այլ հատուկ նշանակության տեխնիկա, երկակի կիրառման (ռազմական և ժողովրդատնտեսական կարիքների համար) արտադրանք, հատուկ արտադրական միջոցներ, կոմպլեկտավորող արտադրատեսակներ, նյութեր, ռազմական պաշտպանության ապահովման նպատակով մշակվող գիտատեխնիկական արտադրանք.

ռազմական արդյունաբերության համանման արտադրանքի խումբ` ռազմական արդյունաբերության ապրանքների համախումբ, որը բնութագրվում է գործառնական նշանակման, կիրառման ոլորտի, կոնստրուկտորատեխնոլոգիական որոշումների ու դրանց հիմնական ցուցանիշների անվանացանկի և այլ ընդհանրությամբ.

ռազմական տեխնիկա` տեխնիկական միջոց, որը նախատեսված է ռազմական, տեխնիկական և օժանդակ մասերի, ռազմական գործողությունների, զինվորական ուսուցման, ինչպես նաև այդ տեխնիկական միջոցների փորձարկումների ու հսկողության հատուկ սարքավորումների և սարքերի ապահովման համար.

ռազմամթերք` նշանակետը խոցելու համար նախատեսված զինման առարկաներ, սարքեր և նետող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցությունը.

ժողովրդատնտեսական նշանակության արտադրանք` ապրանք (ծառայություն), որը մշակվում, արտադրվում (մատուցվում) և օգտագործվում է ժողովրդական տնտեսության, հանրության կամ առանձին սպառողների կարիքները բավարարելու նպատակով։


II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման հիմնական նպատակներն են` պետության պաշտպանության, մարտական հնարավորությունների և արդյունավետության ապահովումը, ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման, արտադրման, նորոգման ժամկետների և ծախսերի կրճատումը, ռազմական արդյունաբերության արտադրանքի, դրա բաղկացուցիչ մասերի, կոմպլեկտավորող արտադրատեսակների անվանացանկերի օպտիմալացումն ու միօրինակացումը, ռազմական արդյունաբերության արտադրանքի նմուշների և դրանց բաղկացուցիչ մասերի տեխնիկական ու տեղեկատվական համատեղելիության և համափոխարինելիության, ինչպես նաև չափումների միասնականության ապահովումը, խաղաղ ժամանակներում ռազմական արդյունաբերության արտադրանքի ստեղծման, կիրառման ու օգտահանման (ոչնչացման) ժամանակ ծառայողական կազմի և բնակչության անվտանգության ապահովումը, շրջակա միջավայրի պահպանությունը։

4. Ռազմական արդյունաբերության բնագավառի ստանդարտացման օբյեկտներն են`

ա) ռազմական արտադրանքը, այդ թվում՝ համալիրները, նմուշները և ռազմամթերքի ու ռազմական տեխնիկայի նմուշների բաղկացուցիչ մասերը, կոմպլեկտավորող արտադրատեսակները և այն նյութական միջոցները, որոնք նախատեսված են պետության սպառազինության և այլ կարիքների ապահովման համար, ինչպես նաև աշխատանքը, ծառայությունը,

բ) ռազմական արդյունաբերության արտադրանքի, աշխատանքի, ծառայության (այսուհետ՝ արտադրանք) փաստաթղթերի համակարգումը, դասակարգումը, կոդավորումը և սպառազինման ուժերին մատակարարվող առարկաների քարտավորումը,

գ) ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, կիրառման և օգտահանման գործընթացները, այդ թվում` ռազմական արդյունաբերության արտադրանքի պարամետրերի չափման ու փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են հսկողության արդյունքների ճշտությունը և համադրելիությունը։

5. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ծրագրերին համապատասխան։

Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման ծրագրերը կազմվում են 3 տարվա կտրվածքով՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։ Ռազմական արդյունաբերության արտադրանքի ծրագրերի նախագծերը պետք է համաձայնեցված լինեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ։

 

III. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ


6. Ռազմական արդյունաբերության բնագավառում ստանդարտացման օբյեկտների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են` ազգային ստանդարտները, տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչները (այսուհետ` դասակարգիչներ), ռազմական համանման արտադրանքի խմբերի կամ որոշակի արտադրանքի տեխնիկական պայմանները։

Ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, կիրառման, օգտահանման և ստանդարտացման աշխատանքների կազմակերպման ու համակարգման խնդիրների լուծման անհրաժեշտության դեպքում մշակվում և կիրառվում են նաև ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ՝ «ԿՆ Ռ», «ՈՒՂ Ռ» դասիչներով։

7. Ռազմական արդյունաբերության բնագավառի ստանդարտացման օբյեկտների ազգային ստանդարտներն են`

ա) ռազմական ստանդարտները՝ «ՀՍՏ Ռ» դասիչով,

բ) ժողովրդատնտեսական և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով ստանդարտները՝ «ՀՍՏ» դասիչով,

գ) ժողովրդատնտեսական նշանակության ստանդարտների ռազմական լրացումների (այսուհետ՝ ռազմական լրացումներ) ստանդարտները՝ «ՀՍՏ ՌԼ» դասիչով,

դ) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ռազմական արդյունաբերական արտադրանքի ստանդարտացման օբյեկտների վրա տարածվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտները։

Ռազմական ստանդարտները մշակվում են այն ստանդարտացման օբյեկտների համար, որոնք կիրառվում են միայն պաշտպանության կարիքների համար։

Ժողովրդատնտեսական և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով ստանդարտները մշակվում են այն ստանդարտացման օբյեկտների համար, որոնք կիրառվում են ինչպես ժողովրդատնտեսական նպատակներով, այնպես էլ պաշտպանության կարիքներն ապահովելու համար։

Ռազմական լրացումների ստանդարտները մշակվում են այն դեպքում, երբ տեխնիկական և (կամ) տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ ժողովրդատնտեսական առանձին ապրանքներին ներկայացվող բոլոր պահանջների մակարդակի բարձրացումը՝ մինչև ռազմական արդյունաբերության արտադրանքին ներկայացվող պահանջները։

8. Կախված ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման օբյեկտների առանձնահատկություններից և դրանց ներկայացվող սահմանման ենթակա պահանջների բովանդակությունից` նախատեսվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման օբյեկտների հետևյալ ստանդարտները`

ա) հիմնադրական ստանդարտներ,

բ) ռազմական արտադրանքի (ծառայության) ստանդարտներ,

գ) գործընթացների (աշխատանքների) ստանդարտներ,

դ) վերահսկման (փորձարկումների, չափումների, վերլուծության) մեթոդների ստանդարտներ։

Հիմնադրական ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության ստանդարտացման բնագավառի կազմակերպամեթոդական դրույթներ, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական պահանջներ, որոնք կապահովեն արտադրանքի մշակման գործընթացում տեխնիկական միասնությունը և փոխկապակցությունը, համատեղելիությունը, արտադրանքի արտադրությունը, շահագործումը, պահումը, նորոգումը, օգտահանումը և շրջակա միջավայրի պահպանությունը։

Ռազմական արտադրանքի ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության համանման արտադրանքի խմբերին կամ, առանձին դեպքերում, որոշակի արտադրանքին ներկայացվող պահանջները։

Գործընթացների (աշխատանքների) ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, փոխադրման, շահագործման, նորոգման և օգտահանման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ առանձին տեսակների աշխատանքների կատարման մեթոդներին (եղանակներին, գործելակարգին, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովման նորմերին) ներկայացվող հիմնական պահանջները։

Վերահսկման մեթոդների ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի արտադրման և շահագործման (օգտագործման) ժամանակ դրա փորձարկումների, չափումների, վերլուծության մեթոդները (եղանակները, ձևերը, մեթոդիկաները)։

9. Դասակարգիչները մշակվում և հաստատվում են «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։

10. Տեխնիկական պայմանները մշակվում և հաստատվում են ռազմական համանման արտադրանքի խմբերի և որոշակի արտադրանքի համար։

Տեխնիկական պայմանները մշակվում են`

ա) մշակվող ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների բացակայության կամ դրանց պահանջների կոնկրետացման դեպքում,

բ) տվյալ արտադրանքին վերաբերող գործող ստանդարտների պահանջների ու նորմերի լրացման և (կամ) խստացման անհրաժեշտության դեպքում։

 

IV. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ


11. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների, դասակարգիչների, տեխնիկական պայմանների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների կառուցվածքին, շարադրմանը, բովանդակությանն ու ձևավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց մշակման, համաձայնեցման, ընդունման, վերանայման, փոփոխությունների կատարման և չեղյալ հայտարարման կարգը նախատեսված է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով, որոնց կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել սույն կարգի 12-18-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները։

12. Ռազմական և ռազմական լրացումների ստանդարտներին տրվում են «Գաղտնի» կամ «Հույժ գաղտնի» դրոշմագրերը։

13. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ռազմական ստանդարտների կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանը և բովանդակությանը ներկայացվող առանձնահատկություններն են`

ա) «Գաղտնի» կամ «Հույժ գաղտնի» դրոշմագրերով ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների ռուսերեն և անգլերեն համարժեք անվանումները չեն նշվում,

բ) չի թույլատրվում բաց հրատարակության համար նախատեսված ստանդարտներում կատարել հղումներ «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» դրոշմագրերով ռազմական կամ ռազմական լրացումներով ստանդարտներին,

գ) «Գաղտնի», «Հույժ գաղտնի» դրոշմագրերով ստանդարտների վերջում պետք է նախատեսված լինի «Պետական գաղտնիքի պահպանումն ապահովող պահանջներ» բաժին։

14. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ռազմական լրացումների ստանդարտի կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանն ու բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`

ա) ռազմական լրացումների ստանդարտը պետք է պարունակի բաժիններ, ենթաբաժիններ, ենթակետեր, հավելվածներ (այսուհետ` ըստ տեքստի՝ կետեր)` հիմնական ստանդարտի փոփոխվող (լրիվ կամ մասնակի) կամ դրանց համեմատ նոր հանդիսացող պահանջներով։ Ռազմական լրացումների ստանդարտում նշվում են նաև հիմնական ստանդարտի այն կետերը, որոնք չեն կիրառվում.

բ) ռազմական լրացումների ստանդարտի անվանումը պետք է լինի նույնը, ինչ որ` հիմնական ստանդարտինը։ Ռազմական լրացումների ստանդարտում չեն նշվում դրա ռուսերեն և անգլերեն համարժեք անվանումները.

գ) ռազմական լրացումների ստանդարտի տիտղոսաթերթի և առաջին էջի ձևավորումը պետք է համապատասխանի սույն կարգով սահմանված NN 2 և 3 ձևերին.

դ) ռազմական լրացումների ստանդարտի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին հիմնական ստանդարտինն է.

ե) ռազմական լրացումների ստանդարտի «Կիրառման ոլորտը» բաժնում պետք է ներկայացված լինեն հիմնական ստանդարտի հետ կապն ու լրացումների կիրառման

ոլորտը` հետևյալ ձևակերպմամբ՝ «__________________________» ստանդարտի
                                                       (հիմնական ստանդարտի նշագիրը)

սույն լրացումներով սահմանվում են ռազմական կարիքների համար նախատեսվող (օգտագործվող) __________________________________________ներկայացվող
                    (ստանդարտացման օբյեկտի անվանումը)
պահանջները։
Լրացումները կիրառվում են _______________________________________ հետ։
                                                        (հիմնական ստանդարտի նշագիրը)
Սույն լրացումների բաժինները (ենթաբաժինները, կետերը, ենթակետերը, հավելվածները) փոխարինում են _____________________________________________
              (հիմնական ստանդարտի նշագիրը) 

ստանդարտի նույն համարներն ունեցող բաժիններին (ենթաբաժիններին, կետերին, ենթակետերին, հավելվածներին)։
________________________________________________________ ստանդարտի
                                      (հիմնական ստանդարտի նշագիրը)

_______________________ բաժինները (ենթաբաժինները, կետերը, ենթակետերը, 
             (համարները)
հավելվածները) կիրառելի չեն».

զ) ռազմական լրացումների ստանդարտի կետերը, որոնք պարունակում են փոփոխված պահանջներ, պետք է ունենան հիմնական ստանդարտի փոփոխվող կետերին համապատասխանող համարներ և շարադրվեն նոր խմբագրությամբ՝ հաշվի առնելով տեքստին, աղյուսակին, գրաֆիկական պատկերներին վերաբերող բոլոր նախկին փոփոխություններն ու նոր լրացումները.

է) ռազմական լրացումների ստանդարտում լրացուցիչ պահանջներ սահմանող նոր կետերը պետք է ընդգրկվեն ըստ տեքստի աճման կարգի՝ համապատասխան կետերից հետո։ Թույլատրվում է ռազմական լրացումների ստանդարտում նոր կետերին տալ նախորդ կետի համարը` այն լրացնելով հայկական փոքրատառով (հետևյալ ձևակերպմամբ` «1.10ա») և զետեղել լրացվող կետից հետո.

ը) ռազմական լրացումների ստանդարտը պետք է ունենա բաժինների և ենթաբաժինների վերնագրեր՝ հիմնական ստանդարտի բաժինների և ենթաբաժինների վերնագրերին համապատասխան, իսկ նոր բաժինները և ենթաբաժինները պետք է ունենան վերնագրեր.

թ) նոր աղյուսակները և գրաֆիկական պատկերները, որոնք ներառվում են ռազմական լրացումների ստանդարտում, պետք է ներկայացված լինեն համապատասխան կետերում։ Նոր աղյուսակների և գրաֆիկական պատկերների համարների հաջորդականությունը պահպանելու համար տրվում են հիմնական ստանդարտի աղյուսակների ու գրաֆիկական պատկերների համարները շարունակող հերթական համարներ կամ հիմնական ստանդարտի աղյուսակների և գրաֆիկական պատկերների համարներին ավելացվում հայկական փոքրատառերը։

15. Ռազմական ստանդարտը և ռազմական լրացումների ստանդարտը նշագրվում են հետևյալ ձևերով`

ա) ռազմական ստանդարտի նշագիրը կազմվում է «ՀՍՏ Ռ» դասիչից, գրանցման հերթական համարից և գծիկով առանձնացված` դրա ընդունման տարեթվից (հետևյալ ձևով` ՀՍՏ Ռ 515-2004)։

Համակարգի ստանդարտներում ներառված ստանդարտի նշագիրը կազմվում է «ՀՍՏ Ռ» դասիչից, տվյալ համակարգում ներառվող ստանդարտի պատկանելությունը բնորոշող թվերից՝ առանձնացված կետով, կետից հետո տվյալ համակարգի շրջանակում դրա հերթական համարից և գծիկով առանձնացված` համակարգում ներառվող ստանդարտի ընդունման տարեթվից (հետևյալ ձևով՝ ՀՍՏ Ռ 15.107-2004),

բ) ռազմական լրացումների ստանդարտի նշագիրը կազմվում է «ՀՍՏ ՌԼ» դասիչից, հիմնական ստանդարտի գրանցման համարից և գծիկով առանձնացված` ռազմական լրացումների ստանդարտի ընդունման տարեթվից,

գ) ռազմական և ժողովրդատնտեսական նշանակության արտադրանքի միասնական պահանջներով ստանդարտների մշակման ժամանակ դրանք նշագրվում են 3 միլիմետր տրամագիծ ունեցող աստղանիշով։ Այն ստանդարտները, որոնց նկատմամբ մշակված են ռազմական լրացումների ստանդարտներ, նշագրվում են 3 միլիմետր տրամագիծ ունեցող 2 աստղանիշով։

Աստղանիշերը նշվում են ստանդարտի առաջին էջի վերջում` «Պաշտոնական հրատարակություն» բառերի տակ,

դ) միայն ռազմական կարիքների համար օգտագործվող ստանդարտացման կանոնների (ստանդարտացման ուղեցույցի) նշագիրը կազմվում է «ԿՆ Ռ» («ՈՒՂ Ռ») դասիչից, գրանցման հերթական համարից և գծիկով առանձնացված ստանդարտացման կանոնների (ուղեցույցի) ընդունման տարեթվից։

Ռազմական կարիքների և ժողովրդատնտեսական նշանակության ստանդարտացման օբյեկտների համար կիրառվում են «ԿՆ» («ՈՒՂ») դասիչները, այդ դեպքում ստանդարտացման կանոնների կամ ուղեցույցների առաջին էջի վերջում` «Պաշտոնական հրատարակություն» բառերի տակ նշվում է 3 միլիմետր տրամագիծ ունեցող աստղանիշ։

16. Ռազմական կարիքների համար մշակվող համանման արտադրանքի խմբերի կամ որոշակի արտադրանքի տեխնիկական պայմանների նշագիրը կազմվում է «ՀՀ ՏՊ Ռ» դասիչից, մշակող (արտադրող) կազմակերպության ութանիշ ծածկագրից, գրանցման հերթական համարից և գծիկով առանձնացված` տեխնիկական պայմանների հաստատման տարեթվից։

17. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտների, դրանց փոփոխությունների, տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ փաստաթղթերի նախագծերը ենթակա են պարտադիր համաձայնեցման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ։


V. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ


18. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական արտադրանքի մշակման, արտադրման, պահման, փոխադրման, շահագործման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում։


 

VI. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ


19. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ընդունված ազգային և միջպետական ստանդարտների և դասակարգիչների մասին տեղեկատվություններն ապահովում է ստանդարտացման ազգային մարմինը` «Գաղտնի» դրոշմագրումով` իր հրատարակության միջոցով։

20. Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտների և դասակարգիչների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին։

Ռազմական արդյունաբերության ազգային ստանդարտների հրատարակումը՝ դրանց տպագրական հրատարակումներն են։

21. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի գրանցման, պահման և դրանց մասին տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ռազմական արդյունաբերության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պետք է համապատասխանի պետական գաղտնիքի պահպանումն ապահովող պահանջներին։

22. Ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը և դրանց տրամադրումն իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը՝ պայմանագրային հիմունքներով։

Ռազմական արտադրանքի տեխնիկական պայմանների տրամադրման իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակը տնօրինողին։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության

արտադրանքի ստանդարտացման ծրագրի նախագծի ձևը

 

__________________________

                                                                                           (գաղտնիության ծածկագիրը)

 

Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության

արտադրանքի ստանդարտացման ծրագիրը 200 - 200 թվականների

Առաջա-դրանքի ծածկա-գիրը

Նորմատիվ փաստաթղթի անվանումը, աշխատանքի տեսակը

Ստանդար-տացման համար նախատեսվող ցուցանիշները, պահանջները

Ժամկետները

Կատարող պետական կառավարման մարմինը

Գաղտնիության ծածկագիրը

ստանդարտի նախագծի ուղարկումը` համաձայ-նեցման

վերջին խմբագրության ներկայացումը` ընդունման

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

Ազգային ստանդարտի ռազմական լրացումների տիտղոսաթերթի ձևը

 

Հայաստանի ստանդարտը

__________________________________________________________

 (լրացումների նշագիրը) 

 

 

Ստանդարտի ռազմական լրացումները

 

___________________________________________________________

(ռազմական լրացումների ստանդարտի անվանումը)

 

 

___________________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

___________________________________________________________

Պաշտոնական հրատարակություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

Երևան

 

 

 

Ձև N 3

 

 

Ազգային ստանդարտի ռազմական լրացումների առաջին էջի ձևը

 

 

 

Հայաստանի ստանդարտը

 

 ________________________

                                                                                                                          (լրացումների նշագիրը)

 

 

Ստանդարտի ռազմական լրացումները

 

 ________________________________________________________

(լրացումների ստանդարտի անվանումը)

________________________________________________________

 

Գործարկման թվականը ________________

                                                                                                                        (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

 

Տեքստը

 

 

___________________________________________________________

Պաշտոնական հրատարակություն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.06.2013, N 622-Ն 06.07.2013, N 120-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան