«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1126 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1123 հեկտարը, որից` 51.8 հեկտար վարելահող, 625 հեկտար արոտավայր, 442.2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 30 հեկտար վարելահողը, 23 հեկտար այլ հողեր՝ աճուրդով օտարելու համար.
բ) 3 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար:
2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համաձայնությունը՝ անտառային ֆոնդի այլ հողերից 15 հեկտարը վերադարձնել Կոտայքի գյուղական համայնքին՝ դասելով գյուղատնտեսական նշանակության հողերի շարքը, փոխարենը՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 15 հեկտար արոտավայր հատկացնել անտառտնտեսությանը:
Հայաստանի Հանրապետության | |
վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. օգոստոսի 18 | |
Երևան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության | |
կառավարության աշխատակազմի | |
ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |