Գլխավոր տեղեկություն
Номер
N 40-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.02.11/12(384) Հոդ.209
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2005
Дата вступления в силу
12.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2005 թվականի N 40-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 5 հավելվածում` փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գրականության հրատարակման սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 36216.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 40-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը 

Ենթա-խումբը

Բյուջետային  ծախսերի  գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող   ծրագրերի  և  դրանք  իրականացնող  մարմինների  անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի  Հանրապետության 2005 թվականի  պետական  բյուջեի  մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում  և  փոփոխություններ N 5 հավելվածում (փակագծում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

տարի

07

11

03. Մանկական գրականության հրատարակման գծով պետական պատվեր

(1989)

   

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(1989)

   

      այդ թվում`
այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(1989)

   

05. Այլ գրականության հրատարակման գծով պետական պատվեր

(18314.3)

   

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(18314.3)

   

      այդ թվում`
այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(18314.3)

   

08. Գիտահանրամատչելի գրականության հրատարակման գծով պետական պատվեր

(15913.5)

   

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(15913.5)

   

      այդ թվում`
այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(15913.5)

14

06

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

36216.8

   

ՀՀ կառավարության

36216.8

   

Սուբսիդավորում

36216.8

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան