«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2005 թվականի N 74-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու գործընթացը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առանձին ծրագրերի գծով (համաձայն հավելվածի) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին՝ սույն որոշմամբ նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ Խում-բը Ենթա- Ծախսերի գործառական դասակարգման ծրագրերի անվանումները Գումարը 1 2 3 4 04 10 02 .Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի միջոցով իրականացվող պետական պատվեր (ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ) 843,110.6 03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ նախագահությանը 276,428.5 04. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ համակարգի տեղեկատվական ցանցի պահպանման համար 18,000.0 06. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարանին 19,037.6 10. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնին 7,994.7 13. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ բժշկական գենետիկայի կենտրոնին 31,709.8 18. Գիտական կադրերի պատրաստման ծրագրի շրջանակներում պետական պատվեր ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում 29,347.0 22. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական գործուղումներ 15,000.0 23. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների վերազինում, սպասարկում և գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում 30,000.0 24. Այլ օբյեկտների հիմնանորոգում 50,000.0 26. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ կիրառական ֆիզիկայի ինստիտուտին 7,050.0 27. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին 2,931.0 28. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն միջազգային գիտատեղեկատվական կենտրոնի գրասենյակին 4,825.0 35. Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման շրջանակներում Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով նյութերի ստացման գծով պետական պատվեր 30,000.0 36. Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման շրջանակներում «Հայոց պատմություն» բազմահատորյակի տպագրության գծով ՀՀ ԳԱԱ-ի միջոցով իրականացվող պետական պատվեր 13,224.3 38. Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման գծով «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա» ծրագրի գծով պետական պատվեր 50,000.0 39. Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման գծով «ՀՀ պետական գիտական հաշվողական համակարգի ստեղծում» ծրագրի գծով պետական պատվեր 30,000.0 41. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ «Փորձագիտական ազգային լաբորատորիա» ՊՈԱԿ-ին 92,400.0 07 02 01. Պետական աջակցություն գրադարաններին 68,851.8 07 11 01. Պետական աջակցություն գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակմանը 30,011.0
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ
խում-բը
(հազ. դրամ)
(ՀՀ ԳԱԱ «Փորձագիտական ազգային լաբորատորիա» ՊՈԱԿ-ին պետական աջակցություն` վարչական շենքի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|