Գլխավոր տեղեկություն
Номер
N 1192-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.31/56(428) Հոդ.1081
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Дата вступления в силу
01.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1192-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգում`

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ», «ժ» և «ժա» ենթակետերով՝

«թ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի վարչությունների պետերին և հարկային տեսչությունների պետերին.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին և մաքսատների պետերին».

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 55, 56, 57 և 58-րդ կետերով.

«55 . Նախարարությունն սպասարկելու համար հատկացվում են`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 12 ծառայողական ավտոմեքենա,

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա,

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10 ծառայողական ավտոմեքենա,

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 24 ծառայողական ավտոմեքենա,

ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 18 ծառայողական ավտոմեքենա,

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 11 ծառայողական ավտոմեքենա,

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա։

56. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններն սպասարկելու համար հատկացվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 51 ծառայողական ավտոմեքենա,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` 123 ծառայողական ավտոմեքենա,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 84 ծառայողական ավտոմեքենա։

57. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն սպասարկելու համար այդ հանձնաժողովին լրացուցիչ, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մեկ ծառայողական ավտոմեքենայից, հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա։

58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն սպասարկելու համար այդ գործակալությանը հատկացվում է մեկ ծառայողական ավտոմեքենա».

բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 3, 4, 6, 6.1, 7, 8, 9, 13, 15, 16, 18, 20, 21, 24 ու 29-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«
 
 
«
 
 
 
 
 
 
«
 
«
 
 
«
 
 
«
 
 
«
 
 
«
 
«
3. ՀՀ առողջապահության նախարարություն 20 8 12
4. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 17 14 3
 
6. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 17 7 10
6.1. ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի
ծառայություն» գործակալություն
2 1 1
7. ՀՀ բնապահպանության նախարարություն 35 11 24
8. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 10 10 -
9. ՀՀ էներգետիկայի նախարարություն 8 8 -
 
13. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 27 9 18
 
15. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 16 5 11
16. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 13 10 3
 
18. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե
56 5 51
 
20. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 185 62 123
21. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 104 20 84
 
24. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման
վարչություն
4 4 -
 
29 ՀՀ արժեթղթերի հանձնաժողով 7 3 4
 

Ընդամենը

1086 599 487
 
 »,
 
 
 
 
 
 
 »,
 
 »,
 
 
 »,
 
 
 »,
 
 
 »,
 
 
 »,
 
 »,
 
 »:


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 12
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան