Գլխավոր տեղեկություն
Номер
N 106-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.13/22(394) Հոդ.421
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.02.2005
Дата вступления в силу
23.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 106-Նուղղ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 782 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

բ) որոշմամբ հաստատված կարգի՝

1-ին կետը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «և «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.

5-րդ կետի՝

«բ» ենթակետը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «սերիան և» բառերով,

«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) լիցենզիա տալու մասին հրամանի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը».

6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը՝ անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից` բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության՝

ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են,

բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց».

7-րդ կետի`

«ա» ենթակետը «գտնվելու վայրը» և «բնակության վայրը» բառերից հետո լրացնել «փոստային հասցեն, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները» բառերով.

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» և «ե» ենթակետերով.

«դ) հայտարարություն՝ ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ սույն կարգի 6-րդ կետում նշված աուդիտորի որակավորման վկայականը հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.

ե) սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթուղթը».

8-րդ կետը «կասեցնելու» բառից հետո լրացնել «վերականգնելու» բառով.

12-րդ և 13-րդ կետերից հանել «լիցենզավորող մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը.

14-րդ կետի՝

«գ» ենթակետը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «սերիան և» բառերով.

«է» ենթակետը «կասեցման» բառից հետո լրացնել «վերականգնման» բառով.

16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» ենթակետով.

«ե1) օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը
10 օրվանից ավելի ժամկետով խախտելու».

16-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) սույն կարգի 6-րդ կետի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտորական ծառայություններ իրականացնող անձը խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել է լիցենզավորող մարմնին».

17-րդ կետի թվարկումներում «ե» տառից հետո լրացնել «ե1» տառը.

21-րդ կետում «ա», «բ», «գ», «դ», «ե», «է», «ը», «թ» և «ժ» թվարկումը փոխարինել «ա», «բ», «գ», «դ», «ե», «ե1», «է», «ը», «թ» և «ժա» թվարկմամբ.

24-րդ կետի՝

«ե» ենթակետում «ա», «բ», «գ», «դ» և «ե» թվարկումը փոխարինել «ա», «բ», «գ», «դ», «ե» կամ «ե1» թվարկմամբ.

«զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ1», «զ2», «զ3», «զ4» և «զ5» ենթակետերը.

«զ1) աուդիտ իրականացնող անձի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրվելու,

զ2) աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում ստացված և կազմված փաստաթղթերի, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիության պահպանումը չապահովելու,

զ3) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն կարգի 6-րդ կետի պայմաններից որևէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձը դրա մասին 30-օրյա ժամկետում գրավոր չի հայտնել լիցենզավորող մարմնին,

զ4) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում պետական տուրքի և այն ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու,

զ5) աուդիտ իրականացնող անձի կողմից «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ծառայությունների մատուցումից բացի որևէ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու».

27-րդ կետում «ա», «գ», «դ», «ե» և «զ» թվարկումը փոխարինել «ա», «գ», «դ», «ե», «զ», «զ1», «զ2» և «զ3» թվարկմամբ.

28-րդ կետում «ա», «գ», «դ», «ե» և «զ» թվարկումը փոխարինել «ա», «գ», «դ», «ե», «զ», «զ2», «զ3» և «զ5» թվարկմամբ.

29-րդ կետում «ա», «գ», «դ», «ե», «զ» և «ը» թվարկումը փոխարինել «ա», «գ», «դ», «ե», «զ», «զ1», «զ2», «զ3», «զ5» և «ը» թվարկմամբ.

34-րդ կետից հանել «10-օրյա ժամկետում» բառերը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 782 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 



Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան