Գլխավոր տեղեկություն
Номер
N 768-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2004-16.12.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.761
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.2004
Дата вступления в силу
17.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 06 խմբի 04 ենթախմբի «07. Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 25
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 768-Ն որոշման

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ

 

NN ը/կ

Ծառայության անվանումն ըստ հիվանդությունների տեսակների

Բուժում ստացող հիվանդների թիվը (մարդ)

Մեկ հիվանդության տեսակի բուժման գինը (հազ. դրամ)

Տարեկան գումարը (հազ. դրամ)

1.

Նախա- և հետպրոթեզավորվող հիվանդների օրթոպեդիկ բուժում

120

159.2

19104.0

2.

Օրթոպեդ հիվանդների բուժում

32

159.2

5094.0

3.

Վերականգնողական բուժում` հիվանդանոցային պայմաններում

31

127.3

3946.0

4.

Նյարդաբանական բուժում

10

80.0

800.0

5.

Էնդոկրինոլոգիական բուժում

9

80.0

720.0

6.

Սրտաբանական բուժում

23

74.0

1702.0

7.

Ընդհանուր վիրաբուժական  բուժում

11

62.5

687.5

8.

Ընդհանուր թերապևտիկ բուժում

5

62.5

312.5

9.

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում քննվողների հետազոտում` հիվանդանոցային պայմաններում

79

35.0

2765.0

 

Ընդամենը

320

 

35131.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2004, N 1635-Ն 16.12.2004, N 768-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան