«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1176-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՆԱԽԱՀԱՇՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ և 1.8-րդ կետերի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների հաշվարկների համար անհրաժեշտ նորմատիվների դաշտը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման ծախսերի նորմատիվները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով 2005 թվականին իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցների օգտագործման ուղղությունների տարեկան նախահաշվում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև կատարել վերաբաշխում, բայց ոչ ավելի, քան այդ ծախսերի ընդհանուր ծավալի 15 տոկոսը, և հաստատել ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 20 տոկոսի չափով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` ըստ ստորաբաժանումների.
բ) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները.
գ) սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով սահմանված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը 2005 թվականի ընթացքում գերազանցած լրացուցիչ եկամուտների ստացման դեպքում դրա մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
դ) կանոնակարգել Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով ծառայություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից տեղական գանձապետական բաժիններում արտաբյուջետային հաշիվներ բացելու, պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայություններ իրականացնելու պայմանագրեր կնքելու, գնումների պատվերներ տեղադրելու համար իրավասություն վերապահելու և գործառույթներ իրականացնելու հետ կապված հարցերը:
3. Սահմանել, որ պայմանագրերի փոփոխության հիմքով (նվազում կամ ավելացում) տարեկան նախահաշվի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից և դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայություններից ստացվող եկամուտները հաշվառելու և ծախսերը կատարելու համար արտաբյուջետային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներին սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված ծախսերի նախահաշվով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սննդամթերք» հոդվածով նախատեսված պարենային ապահովության գումարները վճարել կանխիկ ձևով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման ընդունման կապակցությամբ` սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության «Պահպանություն» միավորման և ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պահպանության համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 445 և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության «Պահպանություն» միավորման և ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պահպանության համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 482 հրամանների գործողությունը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|