Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 110
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.08.1995-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.08.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.1995
Дата вступления в силу
30.08.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 1995 թվականի թիվ 110

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը`

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ էներգետիկայի նախարար (ղեկավարի տեղակալ)

Ս. Բադալյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար

Վ. Խաչատրյան

- պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Հ. Հարությունյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ

Վ. Մելքոնյան

- ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար

Ն. Մարտիրոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վ. Մովսեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Գ. Շահբազյան

- ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար

Ֆ. Փիրումյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար

Հ. Քոչինյան

- ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

   

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագրով օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի գործունեության ղեկավարումը դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Բագրատյանի վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կազմը հաստատելու մասին» N 59 որոշման 1, 2, 3-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 617 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ