Գլխավոր տեղեկություն
Номер
N 1471-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (15.10.2005-26.11.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.1191
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.09.2005
Дата вступления в силу
15.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.11.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1471-Ն

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը` համաձայն  N 1 հավելվածի.

բ) աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
         վարչապետ
             
Ա. Մարգարյան

 

2005 թ. սեպտեմբերի 14
            Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգով սահմանվում է աշխատողների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշումներ կատարելու համար նախատեսված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը վարելու և պահպանելու կարգը:

2. Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը (այսուհետ` տեղեկագիր) վարում է գործատուն  (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը) կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ): Գործատուի ներկայացուցիչն իրականացնում է աշխատողների` աշխատավայրում գտնվելու փաստացի ժամանակի հաշվարկը:

3. Տեղեկագիրը հիմք է հանդիսանում տվյալ ժամանակահատվածի աշխատավարձի հաշվարկման համար:


II. ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ


4. Տեղեկագիրը ձևակերպվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչի ձևով` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Թղթային տեղեկագիրը պահպանվում է 5 տարի ժամկետով։

5. Տեղեկագրում լրացվում են`

ա) կազմակերպության անվանումը,

բ) կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,

գ) աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը, մասնագիտությունը,

դ) սոցիալական ապահովության քարտի համարը,

ե) փաստացի աշխատած ժամանակահատվածը,

զ) աշխատաժամանակը։

6. Տեղեկագրում գործատուի մոտ նոր աշխատանքի ընդունված աշխատողի մասին տվյալները լրացվում են աշխատանքի անցնելու օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով։

7. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղափոխված աշխատողի մասին  տվյալ տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:

Նոր աշխատատեղի տեղեկագրում տեղափոխված աշխատողի տվյալները լրացվում են տեղափոխման օրվանից, իսկ  նախորդող օրերը լրացվում են X-ով:

8. Գործատուն աշխատողի պահանջով աշխատողին տրամադրում է քաղվածք տեղեկագրից` ոչ ավելի, քան աշխատած վերջին մեկ տարվա համար:

Աշխատանքից ազատման դեպքում տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:

9. Տեղեկագրում ամսվա օրերը նշելու համար առանձնացվում է մեկ վերին տող, հիշատակի, տոնական, ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` միայն կիրակին, հերթափոխային ժամանակացույցի դեպքում` հանգստյան օրը տոնայնացվում են մոխրագույնով:

10. Աշխատանքային ժամերը նշվում են աշխատանքային ժամանակացույցի համապատասխան աշխատած ժամերի տևողությամբ (օրինակ, 1 ժամ, 4 ժամ, 8 ժամ, 24 ժամ և այլն), աշխատողի պարապուրդում և գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածը  տեղեկագրում գրառվում է  «Պարապուրդ» և «Գործուղում» բառերով:

11. Տեղեկագրի ամփոփիչ սյունակում նշվում է աշխատած օրերի և ժամերի ընդհանուր թիվը:

12. Լրացված տեղեկագիրը հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հաստատում է գործատուն: Հաստատված տեղեկագիրը ներկայացվում է ֆինանսական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանում:

13. Տեղեկագրում սխալների հայտնաբերման դեպքում սխալ թույլ տված անձը  կատարում է համապատասխան ուղղում և ստորագրում է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշման

Ձ և

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.11.2015, N 1309-Ն 26.11.2015, N 1471-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան