Գլխավոր տեղեկություն
Номер
N 1362-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2004-08.09.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1172
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2004
Дата вступления в силу
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1362-Ն

 

«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աղքատության կրճատման աջակցության վարկ» ծրագրի նախապայմաններով պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական ոլորտի բարելավման միջոցառումները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` «Աղքատության հաղթահարման աջակցության վարկ 2»-ի հատկացումը`

ա) մշակել պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու միջոցառումների ծրագիր,

բ) նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան` ԻՍՕ-ի (Ստանդարտների միջազգային կազմակերպություն) կողմից հավատարմագրված անկախ կառույցի ձևավորմանը, որը կապահովի պարենային ապրանքներ արտադրողներին և ներկրողներին սպասարկող մասնավոր լաբորատորիաների` միջազգային նորմերին համապատասխանության հավաստումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Ղազարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ԱՀԿ-ի և Եվրամիության հետ համագործակցության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի պետ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Վ. Դավիդյանց - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սանիտարական բժիշկ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Մ. Ղազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի պետական տեսչության պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության պետ
Ն. Մելքոնյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության սննդամթերքի անվտանգության հսկողության բաժնի պետ
Ն. Տեր-Բալյան - «Պարեն» գիտաարտադրական միավորման տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան