Գլխավոր տեղեկություն
Номер
N 1848-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.128
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.01.2005
Дата вступления в силу
05.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1848-Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության 216 հեկտար հողերը` համաձայն N 1 հավելվածի, փոխադրել`

ա) 52,0 հեկտար արագաճ բարդիների տնկադաշտերը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի, իսկ ոռոգման ջրի խորքային հորի զբաղեցրած 0,3 հեկտար հողամասը` ջրային հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով.

բ) 100 հեկտար վարելահողը, 59,7 հեկտար արոտը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

գ) 4 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և որպես գերեզմանոց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորավանի գյուղական համայնքին:

2. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Մեծամորի անտառտնտեսության 289 հեկտար այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես սանիտարական գոտի, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:

3. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Սարդարապատի անտառտնտեսության 314 հեկտարը, որից` 32 հեկտար անտառ, 282 հեկտար այլ հողեր` համաձայն N 3 հավելվածի, փոխադրել`

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 66.1 հեկտար անտառային ֆոնդի հողերից՝

5.7 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, որից` 4 հեկտարը` գերեզմանոցի համար, իսկ 1.7 հեկտարը` Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով,

60.4 հեկտարը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղական համայնքին.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` 123.3 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 86.4 հեկտար անտառային ֆոնդի հողերից՝

25.3 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով,

61.1 հեկտարը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքին.

դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Ամասիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 38.2 հեկտար անտառային ֆոնդի այլ հողերից`

3.9 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիա՝ Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով,

34.3 հեկտարը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Ամասիայի գյուղական համայնքին:

4. Ծաղկունքի վարչական սահմաններում գտնվող` 26.7 հեկտար անտառային ֆոնդի հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես վարելահող, և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքին` համաձայն N 4 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 15-օրյա ժամկետում, սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին և «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը հողամասերի տրամադրումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հուշակերտի, Արաքսի և Նոր Ամասիայի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով, սույն որոշման 3-րդ կետին համապատասխան, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարանին հողամասերի տրամադրումը:

6. Տրամադրվող տարածքների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել հողօգտագործող սուբյեկտների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

 

2004 թ. դեկտեմբերի 15
Երևան

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1848-Ն որոշման

 

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1848-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԲԻ-ԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1848-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՆՈՒՅՆ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ, ՆՈՐ ԱՄԱՍԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1848-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան