Գլխավոր տեղեկություն
Номер
N 1872-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.140
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.2005
Дата вступления в силу
05.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 հունվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1872-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1341-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղի  գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.15 հեկտար այլ հողեր փոխադրել էներգետիկայի,  տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 11
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1872-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՍԵՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան