Գլխավոր տեղեկություն
Номер
N 789-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.22/46.1 Հոդ.905.6
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Дата вступления в силу
23.07.2005


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 789-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՈՒՅԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1հավելվածների.

բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ույծի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան` Ույծի գյուղական համայնքի սահմաններում գտնվող 42.59 հեկտարը, այդ թվում` 27.92 հեկտար բնակավայրերի, 11.5 հեկտար արդյունաբերության և ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 3.17 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր, ընդգրկել Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Սիսիանի քաղաքային և Ույծի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Սիսիանի քաղաքային և Ույծի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան




Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 789-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 11
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 789-Ն որոշման


ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սիսիան քաղաքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Կապանից 103 կմ է:

Սիսիան քաղաքը «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-«Գ» հատվածով` Աղիտու համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ույծ համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Աշոտավան համայնքին, «Ե»-«Զ» հատվածով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին /Տոլորսի համայնքի նախկին II հատված/, «Զ»-«Է» հատվածով` Աշոտավան համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Բռնակոթ համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Շաքի համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Իշխանասար համայնքին:

 

ՍԻՍԻԱՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ` ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Սիսիան քաղաքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Իշխանասար համայնքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սիսիանի ջրանցքի եզրին, սահմանագիծը ջրանցքով ուղղվում է դեպի հարավ-արևելք ջրի հոսանքի ուղղությամբ, ապա թեքվում հարավ-արևմուտք և հասնում «Բ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սիսիանի քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Աղիտու համայնքի տարածքների բաժանման կետ:

«Ա»-«Բ» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 1900.94 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ԱՂԻՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սիսիան քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Աղիտու համայնքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն ուղղվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1-4 կետերով 602.5 մ, հասնում «Գ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային համայնքի, Ույծ, Աղիտու գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Բ»-«Գ» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 602.5 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ՈՒՅԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սիսիան քաղաքային, Ույծ, Աղիտու գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 443.1 մ, հասնում թիվ 1 կետը, որտեղից կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-7 կետերով 2305.9 մ սարալանջով հասնում է թիվ 8 կետը, թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ անցնելով թիվ 9-15 կետերով 1554.4 մ, հասնում է թիվ 16 կետը, այնտեղից ճանապարհով իջնում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 17-20 կետերով 1104.9 մ, հատում Անգեղակոթ-Գորիս ավտոճանապարհը, հասնում թիվ 21 կետը: Այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 22-23 կետերով 2912.8 մ հասնում թիվ 34 կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 35-45 կետերով 2575.7 մ, հասնում թիվ 46 կետը, որտեղ հատվում է Սիսիան-Աղիտու միջհամայնքային ճանապարհի հետ, անցնում այդ ճանապարհը և շարունակվելով դեպի արևմուտք, անցնում 2080.2 մ, Որոտան գետի հոսանքին հակառակ ուղղությամբ, հասնում «Դ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային, Աշոտավան, Ույծ գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12810.5 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ԱՇՈՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սիսիան քաղաքային, Աշոտավան, Ույծ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 308.28 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում դեպի հարավ անցնում 406.04 մ, ապա հարավ-արևմուտք` 300.72 մ, հետո կրկին հարավ, անցնում 182.38 մ հասնում «Ե» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին /Տոլորսի համայնքի նախկին II հատված/ և Աշոտավան համայնքի տարածքների բաժանման կետ:

«Դ»-«Ե» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 1197.42 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ՏՈԼՈՐՍԻ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Սիսիան քաղաքային համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին /Տոլորսի համայնքի նախկին II հատված/ և Աշոտավան համայնքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվում է դեպի հարավ, ուղիղ գծով անցնում 112.0 մ, հասնում «Զ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային, Աշոտավան գյուղական համայնք, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին /Տոլորսի համայնքի նախկին II հատված/ տարածքների բաժանման կետ:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 112.0 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ԱՇՈՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Սիսիանի քաղաքային, Աշոտավան համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի /Տոլորսի համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծն ուղղվում է դեպի հարավ անցնում 184.48 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 483.48 մ, հասնում է «Է» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային, Աշոտավան և Բռնակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 667.96 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ԲՌՆԱԿՈԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Սիսիան քաղաքային, Շաքի, Բռնակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 1442.5 մ, դեպի հարավ, հասնում է թիվ 7 սահմանակետը: Այդտեղից թեքվելով հարավ-արևելք թիվ 8-12 սահմանակետերով անցնելով 1919.5 մ, հասնում է թիվ 13 սահմանակետը: Թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Բռնակոթ-Սիսիան միջհամայնքային ճանապարհը, անցնում թիվ 14-34 կետերով 3292.6 մ, հասնում է թիվ 35 կետը, այդտեղից կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հետո հարավ-արևելք, անցնում թիվ 36-39 կետերով 490.1 մ, հասնում թիվ 40 կետը, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 41-43 կետերով 580.8 մ, հասնում «Է» հանգուցային կետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային, Աշոտավան և Բռնակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7725.5 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ՇԱՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Սիսիանի քաղաքային, Շաքի, Իշխանասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով ներքև հատում Սիսիան-Շաքի խճուղին, շարունակվում նույն ուղղությամբ, թիվ 2-8 սահմանակետերով անցնում 2660.3 մ, հասնում թիվ 9 սահմանակետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 10 կետը 796.0 մ հատելով Շաքի գնացող ճանապարհը, հասնում է թիվ 11 կետը, որը գտնվում է Որոտան գետի ափին: Որոտան գետով, հոսանքին հակառակ ուղղությամբ շարժվելով դեպի հյուսիս, ապա արևմուտք, անցնելով 2540.4 մ հասնում է «Ը» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային, Շաքի, Բռնակոթ գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5996.7 մ է:

 

ՍԻՍԻԱՆ-ԻՇԽԱՆԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Իշխանասար գյուղական, Սիսիան քաղաքային համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սիսիան ջրանցքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում թիվ 1-5 կետերով 1389.44 մ, հասնում թիվ 6 կետը, հատելով ջրբաժանը, շարունակվում նույն ուղղությամբ անցնում թիվ 7-14 կետերով 1446.3 մ դաշտային ճանապարհով, հասնում թիվ 15 կետը, ապա հարավ-արևմտյան ուղղությամբ, անցնում թիվ 16-20 կետերով 1427.86 մ, հասնում թիվ 21 սահմանակետը, թեքվում հարավ, անցնում թիվ 22-25 կետերով 820.8 մ, հասնում դաշտային ճանապարհի հետ հատման թիվ 26 կետին, ճանապարհով շարունակվում դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 27-28 կետերով 307.91 մ, հասնում թիվ 29 կետին, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 30-34 կետերով 795.22 մ, հասնում թիվ 35 կետին, որտեղ հատվում է Գորիս տանող խճուղու հետ, թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, Անգեղակոթ տանող ճանապարհով անցնում 1103.1 մ, հասնում «Թ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Սիսիան քաղաքային, Շաքի, Իշխանասար գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Թ»-«Ա» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 2188.7 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 789-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒՅԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 21
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 789-Ն որոշման


ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒՅԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ույծ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Կապանից 106 կմ է:
Ույծ համայնքը հյուսիս-արևելքից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղիտու համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վաղատին համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Որոտան համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին /Գետաթաղ համայնքի նախկին II հատված/, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Տոլորս համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Աշոտավան համայնքին և արևմուտքից ու հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Սիսիան քաղաքային համայնքի հողերին:

 

ՈՒՅԾ-ԱՂԻՏՈւ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Աղիտու, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով իջնում է դեպի հարավ, անցնում սարի ստորոտով` հատելով Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհը, այնուհետև շարունակվելով դեպի հարավ, անցնում է ջրբաժանով, թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում ժայռերի եզրագծով, ապա հատում է Աղիտու տանող միջհամայնքային ճանապարհը, հետո շարունակվում է իջնել հարավ, հատվում Որոտան գետի հետ և շարունակվելով գետի հոսանքին համընթաց դեպի հարավ-արևելք` հասնում է «Բ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Վաղատին, Ույծ, Աղիտու համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9308.5 մ է:

 

ՈՒՅԾ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վաղատին, Ույծ, Աղիտու համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով ուղղվում է դեպի արևելք և անցնելով 665.4 մ հասնում է «Գ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Ույծ, Որոտան, Վաղատին համայնքների տարածքների բաժանման կետ:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 665.4 մ է:

 

ՈՒՅԾ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ույծ, Որոտան, Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծն ուղղվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1369.1 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1315.6 մ հատելով ձորեր, ջրբաժաններ, հասնում է «Դ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի /Գետաթաղ համայնքի նախկին II հատված/, Որոտան, Ույծ համայնքների տարածքների բաժանման կետ:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2684.7 մ է:

 

ՈՒՅԾ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ /ԳԵՏԱԹԱՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ/ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի /Գետաթաղ համայնքի նախկին II հատված/, Որոտան, Ույծ համայնքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում ջրբաժանով 508.6 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևմուտք, հատում գետը, ձորը, անցնում 804.5 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, թեքվում հարավ անցնելով թիվ 3-5 կետերով 771.8 մ, հասնում թիվ 6 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, հատում ձորը անցնում 727.6 մ հասնում «Ե» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Ույծ, Տոլորս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի /Գետաթաղ համայնքի նախկին II հատված/ բաժանման կետ:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3019.9 մ է:

 

ՈՒՅԾ-ՏՈԼՈՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Տոլորս, Ույծ, Աշոտավան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սիսիան գետի ափին, սահմանագիծն ուղղվում է դեպի հարավ-արևելք, անցնելով ջրբաժանով թիվ 1 կետով 1377.7 մ, հասնում է թիվ 2 եռանկյունաչափական սահմանակետը: Այստեղից թեքվում է դեպի արևելք, անցնում ջրբաժանով թիվ 3 կետով 347.1 մ, հասնում 4 սահմանակետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 5-6 կետերով 1666.1 մ թամբով ու դաշտային ճանապարհով հասնում թիվ 7 սահմանակետը, շարունակվում նույն ուղղությամբ, ջրբաժանով և թամբով անցնելով թիվ 8-11 կետերով 1362.3 մ, հասնում է «Ե» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Ույծ, Տոլորս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի /Գետաթաղ համայնքի նախկին II հատված/ բաժանման կետ:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4753.6 մ է:

 

ՈՒՅԾ-ԱՇՈՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ույծ, Աշոտավան գյուղական համայնքների և Սիսիան քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 472.54.1 մ, հասնում Ույծի բնակավայրի եզրագծի հատման թիվ 1 սահմանակետը, թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թամբով, թիվ 2-7 կետերով 1195.73 մ, հատում ջրբաժաններ հասնում թիվ 8 սահմանակետը: Այստեղից շրջվում է դեպի հարավ-արևմուտք անցնում 396.23 մ, հասնում թիվ 9 սահմանակետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թամբով անցնում 288.71 մ, հասնում «Զ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Տոլորս, Ույծ, Աշոտավան համայնքների տարածքների բաժանման կետ:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2353.21 մ է:

 

ՈՒՅԾ-ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Սիսիան քաղաքային, Ույծ, Աղիտու գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 443.1 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 2-7 կետերով 2305.9 մ հատելով ձորակ, ջրբաժան առու և սարալանջով հասնում է թիվ 8 սահմանակետը: Այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ անցնում թիվ 9-15 կետերով 1554.4 մ, հասնում է թիվ 16 սահմանակետը, այնտեղից ճանապարհով իջնում է դեպի հարավ-արևմուտք, հատում Անգեղակոթ-Գորիս ավտոճանապարհը, անցնում թիվ 17-20 կետերով 1104.9 մ, հասնում թիվ 21 սահմանակետը: Սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 22-33 կետերով 2912.8 մ, հասնում թիվ 34 սահմանակետը, այնուհետև ճանապարհով, թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնում թիվ 34-45 կետերով 2575.7 մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որտեղ հատվում է Սիսիան-Աղիտու միջհամայնքային ճանապարհի հետ: Այդ ճանապարհը շարունակվելով Որոտան գետով` հոսանքին հակառակ ուղղությամբ դեպի արևմուտք` անցնում 2080.2 մ հասնում է «Է» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Ույծ, Աշոտավան գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման կետ:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12810.5 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան