Գլխավոր տեղեկություն
Номер
N 1384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.10.2005-16.03.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.1164
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.2005
Дата вступления в силу
02.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ  

 Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 29
     Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

NN
ը/կ

Մասնագիտությունը, բնագավառը

Օրացու-ցային օր

1

2

3

1.

Բժիշկներ

2

2.

Ատամնաբույժներ

2

3.

Դեղագետներ և դեղագործներ

2

4.

Բուժքույրեր

2

5.

Բուժակներ

2

6.

Տեխնիկ-քիմիկոսներ

2

7.

Անասնաբույժներ

4

8.

Գնացքների, էլեկտրագնացքների և լոկոմոտիվների վարորդներ

7

9.

Գրադարանավարներ, մատենագետներ, փաստաթղթավարներ, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ

7

10.

Ինքնաթիռների օդաչուներ և հարակից մասնագետներ

4

11.

Ավիակարգավարներ (դիսպետչերներ)

12

12.

Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ

4

13.

Մաքսային ծառայողներ

4

14.

Հարկային ծառայողներ

4

15.

Քաղաքացիական ծառայողներ

4

16.

Քաղաքական պաշտոն զբաղեցնողներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների

4

17.

Հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ

4

18.

Դատախազության աշխատողներ և դատարանների աշխատակազմերի մասնագետներ

4

19.

Լրագրողներ

4

20.

Հայինկասացիայի աշխատողներ

4

21.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատողներ

4

22.

Ուղեկցորդներ երկաթուղու վագոնի, օդանավերի և նավերի բորտուղեկցորդներ

4

23.

Վագոնավարներ հասարակական տրանսպորտի

4

24.

Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում

12

25.

Լեռնագործներ, բեռնատար մեքենաների վարորդներ և բանվորներ այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնողներ, քարտաշներ, քար մշակողներ և հարակից մասնագետներ

12

26.

Շինարար-տեղակայորդներ և հարակից մասնագետներ

7

27.

Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ

7

28.

Ներկարարներ, բանվորներ շենքների և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ

7

29.

Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում

12

30.

Բանվորներ մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության

7

31.

Կաղապարողներ, եռակցողներ, դարբիններ, գրտնակիչներ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստողներ և հարակից նախապատրաստողներ, հարակից մասնագետներ

7

32.

Գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողներ, բանվորներ և հարակից մասնագետներ

7

33.

Բանվորներ` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ

7

34.

Բանվորներ` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում

12

35.

Բանվորներ գրահրատարակչական արտադրության

4

36.

Եռակցողներ, էլեկտրագազաեռակցողներ, գազակտրողներ և հարակից մասնագետներ

7

37.

Վերամբարձ կռունկների մեքենավարներ (կռունկավար) և հարակից մասնագետներ

7

38.

Հավաքորդ-փականագործներ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ

7

39.

Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործներ և էլեկտրափականագործներ  կայանքների, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորումների, պոմպակայանի, էներգաբլոկի, էլեկտրակայանների և ցանցերի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և հարակից մասնագետներ

7

40.

Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործներ

6

41.

Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատողներ

6

42.

Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատողներ

6

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ

1.

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի  «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի II բաժնում նշված աշխատողներ

7

2.

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի  «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի IV բաժնում նշված աշխատողներ

12

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում:

3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:

4. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

5. Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`

ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

բ)  կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

6. Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝

ա) մինչև 18 տարեկան աշխատողները.

բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:

7. Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

8. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է` քննություններին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքներին նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

9. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, ամենամյա լրացուցիչ արձակուրդը բժշկական եզրակացության հիման վրա տրամադրվում է նրանց նախընտրած ժամանակ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար    

Մ. Թոփուզյան