Գլխավոր տեղեկություն
Номер
N 1078-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1012
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Дата вступления в силу
29.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1078-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի գյուղական  համայնքի պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.5 հեկտար այլ հողերը` համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել  սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 30
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1078-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր    Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Մ 1:5000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար          
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան