Գլխավոր տեղեկություն
Номер
N 1789-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.01.2005-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ. 42
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Дата вступления в силу
13.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2004 թվականի N 1789-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1751-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության`

7-րդ կետի «թ» ենթակետը լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելը» բառերով.

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լե1» ենթակետով.

«լե1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնող դատարանի որոշումների իրականացման ընթացքի վերահսկումը».

բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքի I բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի մասին» N 1751-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմում կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն ստեղծելու վերաբերյալ».

բ) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում «նրա աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետով հաստատված կանոնակարգի V գլուխը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 14
Երևան