«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 596-Ն
«ԲԱՐՁՐԱՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել`
ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ բնակավայրի տարածքի ճշտումը` դրա կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հողերի սեփականաշնորհում իրականացնելու մասին» N 336 որոշման 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի զարգացման համար նախատեսված պետական պահուստային ֆոնդի հողերից 48,0 հեկտար վարելահողը.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի մշակումը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ կնքել համայնքի Բարձրաշեն բնակավայրի հողերի կառուցապատման իրավունքն առանց մրցույթի տրամադրելու մասին պայմանագիր` դրա նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` պայմանագրին կցելով սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համապատասխան տարածքի հատակագիծը՝ պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովելով նաև գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
|
Ա. Մարգարյան |
|