Գլխավոր տեղեկություն
Номер
N 1399-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.27/71(370) Հոդ.1201
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.10.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2004
Дата вступления в силу
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1399-Ն

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հոկտեմբերի 18-ի «2004 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N ՆՀ-180-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տեղական) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2004 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը.

բ) համագործակցելով ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների հետ` իրականացնել զորակոչից խուսափող և Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և վերադարձը` 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրենց իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2004 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմերով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում դրանք համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերը և ֆլյուորո (ռենտգեն) ժապավենները:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների ներկայացրած հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1399-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Մ. Շահգելդյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Խառատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1399-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԵՂԱԿԱՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Մարզերի և զինկոմիսարիատների անվանումները  Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան
Շենգավիթ
Էրեբունի
   
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  - Երևան քաղաքի դատախազ
  - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
   
  - Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
   
Արագածոտն
Աշտարակ
Ապարան
Թալին
 
Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Ս. Գրիգորյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  - ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ
Արարատ
Արտաշատ
Արարատ
Մասիս
 
Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  - ՀՀ Արարատի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ
Արմավիր
Արմավիր
Էջմիածին
 
 
Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - Արմավիրի կայազորի ռազմական  ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք
Գավառ
Մարտունի
Սևան
Վարդենիս
Կրասնոսելսկ
Ս. Բարսեղյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բաղմանյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
  - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
 
  - Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Լոռի
Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան
Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Երանոսյան - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
  - ՀՀ Լոռու մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
 
  - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժանմունքի պետ
Կոտայք
Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի
Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար
  - ՀՀ Կոտայքի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ
Շիրակ
Գյումրի
Արթիկ
Աշոցք
Անի
Ախուրյան
Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  - ՀՀ Շիրակի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար
   
  - Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Սյունիք
Կապան
Գորիս
Սիսիան
Մեղրի
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Փայտյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար
  - ՀՀ Սյունիքի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր
Եղեգնաձոր
Վայք
 
 
Ս. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Սարոյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
  - ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Տավուշ
Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  - ՀՀ Տավուշի մարզի դատախազ
  - մարզային ոստիկանության վարչության պետ
  - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1399-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Գ. Աղայան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Լ. Նանիջանյան - թերապևտ
Վ. Տեր-Գրիգորյան - թերապևտ-սրտաբան
Ս. Թադևոսյան - հոգեբույժ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Ուզանկիչյան - վիրաբույժ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան - վնասվածքաբան
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան