Գլխավոր տեղեկություն
Номер
N 575-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.636
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2005
Дата вступления в силу
09.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 575-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցելու համար 10 000 հազ. տոննա պարարտանյութի յուրաքանչյուր 50 կիլոգրամի իրացման դիմաց 200 դրամ սուբսիդիա տրամադրելու նպատակով` 40000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիա» հոդվածով).

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը՝ «Մեղրի», «Նոյեմբերյան», «Խնձորուտ», «Բերդ» և «Հախում» ջրօգտագործողների ընկերություններում 2005 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով՝ 33100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), որից` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը` 25000.0 հազ. դրամ, «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը` 2500.0 հազ. դրամ, «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերությանը` 2000.0 հազ. դրամ, «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանը` 2000.0 հազ. դրամ և «Հախում» ջրօգտագործողների ընկերությանը` 1600.0 հազ. դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 575-Ն որոշման


 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և  փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խում-բը

ենթա-խումբը

6 ամիս

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

    այդ թվում`

 

 

 

10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

-73 100.0

-73 100.0

-73 100.0

    այդ թվում`      

10

04

Բույսերի պաշտպանություն

-73 100.0

-73 100.0

- 73 100.0

    այդ թվում`      
   

03. Բույսերի պաշտպանության միջոցառումներ

 - 73 100.0  - 73 100.0  - 73 100.0
    ՀՀ  գյուղատնտեսության նախարարություն  - 73 100.0  - 73 100.0  - 73 100.0
   

Այլ ծախսեր

 - 73 100.0  - 73 100.0  - 73 100.0
14 06

Այլ ծրագրեր

 73 100.0

 73 100.0

 73 100.0

    այդ թվում`      
   

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 

73 100.0 73 100.0 73 100.0

 

 

ՀՀ կառավարություն

73 100.0

73 100.0

73 100.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
    

Մ. Թոփուզյան