«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1750-Ն
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1611-Ն և 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշումների հիման վրա «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կառավարումը մասնավոր օպերատորին հավատարմագրային կառավարման հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին ամրացված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել 83597000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող վարչական շենքը և շինություններըուղղ. և սահմանված կարգով ներդնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` նշված գումարի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և շինություններիուղղ. հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Թույլատրել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով` աճուրդային եղանակով վաճառել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և ստացված միջոցներն ուղղել ընկերության կրեդիտորական պարտքերի մարմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|