Գլխավոր տեղեկություն
Номер
N 1610-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.1363
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2004
Дата вступления в силу
16.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

1 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2004 թվականի N 1610-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36.5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 9 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` վերաբաշխված գումարի սահմաններում ձեռք բերված համակարգչային տեխնիկան անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1610-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Ցուցանիշի անվանումը

Գումարների ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում

11. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար միջոցների տրամադրում

(30000.0)

15.

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համակարգի պահպանում և զարգացում

30000.0

 

այդ թվում`

 

  Կապիտալ ծախսեր

30000.0

 

այդ թվում`

 

1.

Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր

30000.0

 

այդ թվում`

 
  սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր

30000.0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան