Գլխավոր տեղեկություն
Номер
N 903-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.08.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
13.08.2007
Дата вступления в силу
10.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 903-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Ալբերտ Բաղեյանին` 60.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 210.0 հազ. դրամ, Վարդգես Բալաբեկյանին` 60.0 հազ. դրամ, Արսեն Գրիգորյանին` 30.0 հազ. դրամ, Արտակ Հարությունյանին` 120.0 հազ. դրամ, Արման Սարգսյանին` 120.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 60.0 հազ. դրամ, Բելլա Հակոբյանին` 90.0 հազ. դրամ, Ժիրայր Արաբյանին` 150.0 հազ. դրամ և Բագրատ Վահրադյանին` 120.0 հազ. դրամ վճարելու նպատակով 2007 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1050.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


2007 թ. օգոստոսի 13
Երևան