Գլխավոր տեղեկություն
Номер
N 906-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.08.2007
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.08.2007
Дата вступления в силу
10.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 906-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N AM3849 ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Կրթության որակ և համապատասխանություն» N AM3849 վարկային ծրագրի շրջանակներում դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով 2007 թվականի ապրիլի 12-ին բացված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2007 թվականի հուլիսի 19-ին հաստատված N ICB-6/2007 մրցույթի արդյունքները`

1) 452943,97 եվրո և 5078186,7 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի 1-ին խմբաքանակի համար հաղթող ճանաչելով «Ալգորիթմոս Պրոցեսոս Ի Դիսենոս» կազմակերպությունը.

2) 577919,53 ԱՄՆ-ի դոլար և 3666579,7 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի 2-րդ խմբաքանակի համար հաղթող ճանաչելով «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերությունը (իր առաջին այլընտրանքային առաջարկով):

 

Հայաստանի Հանրապետության
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


2007 թ. օգոստոսի 15
Երևան