Գլխավոր տեղեկություն
Номер
N 1015-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.947
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2004
Дата вступления в силу
14.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2004 թվականի N 1015-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 410 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում՝

ա) 1-ին կետի առաջին պարբերությունից հանել «Բնակտարածությունը կորցրած» բառերը և «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով.

բ) 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «արդարացման մասին տեղեկանք` տրված Հայաստանի Հանրապետության դատախազությունից.

գ) Հայաստանի Հանրապետությունում բռնադատվածի նախկին բնակության վայրում (իսկ այլ պետություններից բռնադատվածները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում) շինարարություն իրականացնելու նպատակով տրամադրված հողամասի նկատմամբ իրավունքի գրանցման վերաբերյալ փաստաթուղթ».

գ) ուժը կորցրած ճանաչել`

1-ին կետի «զ» ենթակետը,

14-րդ կետի «բ» և «դ» ենթակետերը.

դ) 14-րդ կետի «ե» ենթակետից հանել «և բազմաբնակարան շենքերի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

  
2004 թ. հուլիսի 19
Երևան