Գլխավոր տեղեկություն
Номер
N 542-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.25/32(404) Հոդ.593
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2005
Дата вступления в силу
26.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 542-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի 07 խմբի 06 ենթախմբի «06. Պետական աջակցություն Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնին» ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության փոխարեն վերապահել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 7
Երևան