Գլխավոր տեղեկություն
Номер
N 620-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.690
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2005
Дата вступления в силу
16.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 620-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ, ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-ՖՈՏՈ-ՖՈՆՈ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 9.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «01. Պետական աջակցություն մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրությանը», «02. Պետական աջակցություն խաղարկային կինոնկարների արտադրությանը», «03. Պետական աջակցություն վավերագրական կինոնկարների արտադրությանը», «04. Պետական աջակցություն կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը» և «05. Պետական աջակցություն կինոշուկաներին մասնակցությանը» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով) ըստ առանձին կազմակերպությունների՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

   
2005 թ. մայիսի 26
Երևան

 

   

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 620-Ն որոշման

ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հազ.դրամ)

NN ը/կ

Ծրագրի և սուբսիդավորում ստացող կազմակերպությունների անվանումները

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

1.

Պետական աջակցություն մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրությանը 

որից՝

61800.0

92700.0

103000.0
  «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 61800.0

92700.0

103000.0

2. Պետական աջակցություն խաղարկային կինոնկարների  արտադրությանը
որից՝

163431.7

 245147.5

272386.1

  «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն

163431.7

245147.5 272386.1
 3. Պետական աջակցություն վավերագրական կինոնկարների արտադրությանը
որից՝

 23743.0

 35614.4

 39571.6
   «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 23743.0

 35614.4  39571.6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 620-Ն որոշման

ԿԻՆՈ-ՖՈՏՈ-ՖՈՆՈ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հազ.դրամ)

NN ը/կ

Ծրագրի և սուբսիդավորում ստացող կազմակերպությունների անվանումները

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

1.

Պետական աջակցություն կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը
որից՝

2721.2

4081.9

4535.4

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն

2721.2

4081.9

4535.4

2.

Պետական աջակցություն կինոշուկաներին մասնակցությանը
որից

16881.2

25321.9

28135.4

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն

16881.2

25321.9

28135.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան